Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

«Դ!եմ եմ»-ը մայիսի 6-ին հավաքվելու է դատարանի առջև՝ սատարելու Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 6-ին հավաքվելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ պահանջելու դատարանից վերականգնել Մետրոպոլիտենի` կուտակայինի դեմ պայքարին միանալու համար աշխատանքից ազատված մեքենավարների ոտնահարված իրավունքները: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ելած` Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցներ Անդրանիկ Գևորգյանը, Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գալստյանը Մետրոպոլիտենի առջև բողոքի ակցիայից 2 օր հետո ազատվեցին աշխատանքից` նրանց նկատմամբ ղեկավարության կողմից վստահությունը կորցնելու` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ մասի հիմնավորմամբ:

Վերջերս Մետրոպոլիտենի նախաձեռնությամբ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ` Մետրոպոլիտենի ղեկավարությունը «պահանջել է» տղաներից ներողություն խնդրել` ինչպես իրենք էին որակել` «իրենց արածի համար» …

Մետրոպոլիտենի ղեկավարության այս կարգի ցինիկ պահվածքը առնվազն զարհուրելի է և անթույլատրելի:
Ուստի, միասին, համախմբված ս.թ. մայիսի 6-ին ժամը 11:00 սատար ենք կանգնելու մեր 3 ընկերներին` վերականգնելու իրենց իրավունքներն ու հայ աշխատավորի արժանապատվությունը, և մե’նք ենք պահանջելու Մետրոպոլիտենից ներողություն խնդրել մեր պայքարակից ընկերներից և դատարանից` վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում