ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել են, որ Ռուսաստանի դեմ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել, որոնք կառնչվեն տնտեսության մի շարք բնագավառների, եթե Կրեմլը չդադարեցնի իր «ապակառուցողական վարքագիծը»: Այս մասին գրում է BBC-ն:
«Մեր նպատակը Ռուսաստանին պատժելը չէ, մեր նպատակը Ռուսաստանին ավելի լավ ուղղություն ընտրելու խթան տալն է»,-ընդգծել է Օբաման Սպիտակ տանը Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ներկայիս կառավարությանը և ցանկանում ենք, որպեսզի մայիսին 25-ին ընտրությունները տեղի ունենան»,- ասել է Մերկելը:










































