Դիետա պահելիս բավականին դժվար է ինքնուրույն որոշել այս կամ այն սննդամթերքի կալորիականությունը: Լոնդոնցի երկու գյուտարարներ մտածել են, ինչպես լուծել այս խնդիրը: Նրանք ստեղծել են Situ կշեռքը, որը ցույց է տալիս սննդամթերքների կալորիականությունը՝ արդյունքները ցուցադրելով պլանշետի հավելման մեջ: Կշեռքը կարելի է օգտագործել տնական ուտեստների կալորիականությունը որոշելու համար, ինչպես նաև դրանց օգնությամբ հետևել սննդի մեջ շաքարի և ճարպերի քանակությանը, որն էլ հատկապես կարևոր է դիետա պահողների համար: Մարզիկներն, օրինակ, կշեռքի միջոցով կարող են հետևել,արդյոք օրվա ընթացքում բավարար քանակությամբ սպիտակուցներ օգտագործում են, թե ոչ: Կշեռքը կարող է նաև հաշվել, թե մարդը օրական, շաբաթական, ամսական որքան կալորիաներ, ճարպեր և շաքար է օգտագործում, որպեսզի այդ տվյալների հիման վրա եզրակացնել, արդյոք սնվելու մեթոդը ճիշտ է, թե ոչ: Կշեռքը պլանշետին է միանում Bluetooth-ի միջոցով: Ներկա պահին Situ-ն կարելի է ձեռք բերել 126 դոլարով:










































