Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

«Թուրքիան մտադիր է դեսպանատներ բացել Հարավային Ամերիկայում». Դավութօղլու

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Կոստա Ռիկա, ուր օրեր առաջ այցելել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այստեղ Դավութօղլուն հանդիպել է Կոստա Ռիկայի արտգործնախարար Էնկե Կաստիլյոյի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրները միջազգային արենայում օժտված են կարևոր պոտենցիալով, և չնայած Թուրքիան ու Կոստա Ռիկան աշխարհագրական առումով բավական հեռու են գտնվում միմյանցից, նրանք շատ հարցերում նման հեռանկար ունեն:

Դավութօղլուն հավելել է, որ հանդիպման ժամանակ իրենք բանակցել են Կոստա Ռիկայում դեսպանատուն բացելու շուրջ՝ ընդգծելով, որ Կոստան Ռիկան կարևոր տեղ է զբաղեցնում Լատինական Ամերիկայում:

Հիշեցնելով, որ նախորդ երկու տարիների ընթացքում Թուրքիան 3 դեսպանատուն է բացել Հարավային Ամերիկայում՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այս տարի էլ Թուրքիան 2 դեսպանատուն է բացելու Հարավային Ամերիկայում:

Դավութօղլուի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի և Կոստա Ռիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 90 միլիոն դոլար, ինչը, սակայն, կարող է հասցվել մինչև 500 միլիոն դոլարի: Կաստիլիոն իր հերթին ընդգծել է, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Թուրքիայի հետ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլը, վկայակոչելով Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT), հայտնել էր, որ Հայաստանը տվել է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման մեկնարկը՝ այդ պլանում ընդգծելով նաև օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լատինաամերիկյան շրջագայությունը, որի շրջանակներում նա այցելել էր Վենեսուելա, Էկվադոր, Մեքսիկա, Գվատեմալա և Կոստա Ռիկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում