Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ոստիկանը կեղծ վթար էր սարքել ու փորձել տանել Ոստիկանության զորքերի զորամասի 93 մլն. աշխատավարձը

Ավազակային հարձակման համար մեղադրվող խմբի՝ Վարդան Սարգսյանի, նրա եղբայր Դավիթ Սարգսյանի, Գևորգ Աբրահամյանի, Ռադիկ Հովագիմյանի ու նրա որդի Գևորգ Հովակիմյանի գործով այսօր հերթական դատական նիստն էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Սամվել Ուզունյանի նախագահությամբ:

Խումբը դարանակալել էր Ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձը տեղափոխող մեքենային: Դա եղել էր ոչ զրահապատ, սովորական մի «24» շատ սովորական ուղեկցողներով՝ երկու անզեն կին՝ հաշվապահ ու գանձապահ, մեկ զինված սպա, որ ավազակների փախուստից հետո էր փամփշտակալը հագցրել ինքնաձիգին, ու մեկ ենթասպա վարորդ, որին ավազակների մեքենան թեթևակի վրաերթի էր ենթարկել, ինչից հետո տուժածը ոտքի էր կանգնել ու փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում:

Ըստ մեղադրանքի՝ ավազակները Ոստիկանության զորքերի հրաձիգ, կրտսեր սերժանտ Գևորգ Հովակիմյանից էին իմացել զորամասի աշխատավարձը տեղափոխելու կարգը, օրը, և, որ ամենակարևորն էր, գումարի հսկայական լինելը: Տեղափոխվող գումարը 93 միլիոն 720 հազար դրամ էր, իսկ այդ գումարն ուղեկցողները՝ իրենց կատարած ուղեկցության լրջությանը՝ անպատրաստ: Հարձակման պահին գործել էին հախուռն. ով ինչի ընդունակ էր եղել արտակարգ իրավիճակում, այն էլ արել էր: Կանայք հարձակման պահին տղամարդկանցից ակնհայտորեն ավելի քաջասիրտ էին եղել:

93 միլիոն 720 հազար դրամը հափշտակելու դիտավորությամբ ավազակային հարձակումը կատարվել էր 2011 թվականի ապրիլի 27-ին: Ավազակները օդամղիչ ու գազային ատրճանակներ էին ունեցել, իրենց մեքենաներից մեկով՝ «Մոսկվիչով», փող տեղափոխող մեքենային էին բախվել, կեղծ վթար սարքել, ապա ատրճանակով սպառնացել փողն ուղեկցող կանանց, սակայն հաշվապահուհի Սաֆարյանը կանգնել էր ատրճանակի փողի ու փողով լի պայուսակի միջև և ավազակին ասել էր՝ կրակիր, իսկ գանձապահուհի Ասատրյանը ատրճանակի սպառնալիքի տակ անգամ բաց չէր թողել փողով լի պայուսակի կանթը: Ավազակը քաշել էր պայուսակը, կանթը պոկվել էր, ու ավազակները դիմել էին փախուստի՝ առանց փողի ու առանց կրակոցների:

Այսօր այս գործով շարունակվում էր վկաների հարցաքննությունը: Պարզվեց, որ ավազակները մի քանի օր ուսումնասիրել էին փող տեղափոխող մեքենայի երթուղին: Նրանց ՙՄոսկվիչը՚ դեպքին նախորդած երկու օրերին այդ ճանապարհին կանգնած տեսել էին ՈԶ աշխատողները, սակայն ոչինչ չէին կասկածել՝ մեքենա էր, իր համար կանգնած էր:

Պարզվեց նաև, որ փողն ուղեկցող անձնակազմին հետագայում հավասարապես պարգևատրել էին արիության և 93 միլիոն 720 հազար դրամն ավազակներին չհանձնելու համար… 20 հազարական դրամով:

Ավազակային հարձակումից հետո փոփոխվել էր ՈԶ ծառայողներին ու աշխատողներին աշխատավարձ վճարելու եղանակը, փողի տնավարի տեղափոխությանը վերջ էր դրվել: Երբեմն հանցագործություններն էլ կարող են բարեփոխումների արագացման խթան հանդիսանալ:

Գործով այսօր մի շարք վկաներ պիտի հարցաքննվեին: Եվ դարձյալ՝ որոշ վկաների «հասցեներն անհայտ էին» կամ «նշված հասցեում նշված մարդը չէր բնակվում». նմանատիպ տեղեկանքներ էին դրված դատավորի սեղանին: Կողմերի հետ խորհրդակցելով՝ դատարանը որոշեց չներկայացած վկաներին բերման ենթարկելու միջոցով դատարան հասցնել:

Մեղադրողը լավատեսորեն ենթադրեց, թե որոշ մարդկանց վրա բերման ենթարկելու որոշումն արդեն իսկ այնպես է ազդում, որ իրենց ոտքով նշանակված օրը առանց ուշացման շուտափույթ հասնում են դատարան: Սակայն պրակտիկան այլ բան է ցույց տալիս. շատերի վրա բերման ենթարկելու որոշումն ազդում է այն տեսակետից, որ իսպառ անհետանում են ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից: Մարդը Հայաստանում է լինում, բայց նրան գտնելը դառնում է անհնարին բան:

Պաշտպանական կողմը ուշադրություն դարձրեց, որ վկաներից մեկի հասցեն անորոշ էր՝ կար միայն փողոցի անվանումը, և նշված էր, որ մարդը ապրում է առանց համարի տնակում: Ենթադրվեց, որ տվյալ փողոցում ընդամենը մեկ տնակ կա, դրա համար էլ այն համարակալված չէ, և այդ չհամարակալված միակ տնակում էլ բնակվում է այս գործով վկան, եթե, իհարկե, չի առել տնակն ու չի տեղափոխել մեկ այլ փողոց: Կամ այլ բնակավայր: Այդ դեպքում կստացվի պատասխան, թե նրա գտնվելու հասցեն նույնպես… անհայտ է:

Դատարաններում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ մեզ մոտ երբեմն ավելի հեշտ է ամբաստանյալ, քան՝ վկա լինելը, որովհետև սուտ վկայության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ զգուշացվելով՝ մարդիկ հաճախ չեն կողմնորոշվում՝ ում կողմից լինեն. մեղադրողի՞, ամբաստանյալի՞, թե՞ տուժողի: Ամեն դեպքում՝ գլխավորը վատամարդ չլինելն է, քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարի հերն էլ անիծած: Ճշմարտության կողմից լինելու մասին վերջին հերթին են հիշում կամ էլ բոլորովին չեն հիշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում