Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.33-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկայն փողոցի թիվ 18 շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել է 1937 թ ծնված Բենիամին Ասլանյանի և 1949 թ. ծնված Գրետա Սաֆարյանի դիակները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախնական տվյալներով վերջիններս մահացել են թունավորումից:







































