Apple ընկերությունը չորեքշաբթի օրը թողարկել է թարմացում՝ Lion և Mountain Lion օպերացիոն համակարգերի համար։ Ars Technica-ն գրում է, որ այն բրաուզերներից մաքրում է Java-ի ընդլայնումը։
Թարմացումը տեղադրելուց հետո օգտագործողները չեն կարողանա օգտվել այն վեբ-էջերից, որոնք Java-ծրագիր են պարունակում:
Apple-ի այս որոշումը կապված է Java-ի ոչ լիարժեք անվտանգության հետ, որի միջոցով հնարավոր է հարձակումներ լինեն համակարգի վրա, ինչպես տեղի ունեցավ 2012 թ. գարնանը, երբ հարյուր հազարավոր «կակաչներ» վարակվեցին Flashback վիրուսով:
Java-ի ընդլայնումից հրաժարվելն առաջին դեպքը չէ, Apple-ը մինչ այդ էլ արգելքներ էր կիրառել Oracle-ի արտադրանքների վրա: Ավելի վաղ ընկերությունը դադարեցրել էր ընդգրկել Java-ն OS X–ի մեջ, այնուհետև Apple-ը թողարկել էր մի թարմացում, որը ավտոմատ կերպով անջատում է Java-ն այն դեպքում, եթե դրանից օգտվում էին:










































