Հարավային Կորեան փոխադարձ հարվածով կպատասխանի Հյուսիսային Կորեայի ցանկացած հարձակման: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը՝ ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առաջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հյուսիսկորեական բանակը սպառնացել է «անխնա ռազմական հարված հասցնել», եթե հարավկորեացի ակտիվիստները փորձեն Հյուսիսային Կորեայի տարածքում քարոզչական թռուցիկներ տարածել:
«Հենց այն պահին, երբ տարածելու (թռուցիկներ.- 1in.am) անգամ փոքր քայլեր նկատվեն… առանց նախազգուշացման Արևմտյան ճակատը անխնա ռազմական հարված կհասցնի»,- ասվում էր Կորեայի ժողովրդական բանակի հայտարարության մեջ:










































