Saturday, 11 05 2024
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն

Եթե Օսկանյանի գործում լիներ իրավաբանական բաղադրիչը, այն ենթակա էր կարճման. Օսկանյանի փաստաբան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործի դատաիրավական փորձաքննության եզրակացությունը և մեղադրանքի որոշումը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` մանրամասնելով Օսկանյանի գործի հիմնական բացթողումները:

Նա հստակեցրեց, որ Օսկանյանի գործով ոչ մի նախաքննություն էլ չկա, քողարկված նախաքննություն է: «Առաջին անգամ հարցաքննության հրավիրվելիս` Վարդան Օսկանյանը մանրամասն ցուցմունք է տվել, բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել, իսկ լռության իրավունքից օգտվելն իր քաղաքացիական իրավունքն է. նա սրան դիմել է համոզվելուց հետո, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նա բազմիցս էլ ասել է` խնդիր չկա, թող ստուգեն իր բանկային հաշիվները, բոլոր ծախսերն այնպիսին են, որ «Սիվիլիթաս»-ի գումարը միշտ տեղում է եղել: Երկու օր առաջ հիմնադրամի հաշվին փոխանցվեց բարեգործությունից իր հաշվին մնացած գումարը, թեև պարոն Օսկանյանը չէր ցանկանում փոխանցել, դա իմ պահանջն էր, որը նա հարգեց. ակնկալվում էր, որ այն կմնար արգելանքի տակ և կկորչեր»,- պարզաբանեց փաստաբանը` շարունակելով, որ հիմնադրամն այդ գումարի կարիքը չուներ, այդ պատճառով չէր փոխանցվել, այս պահին հիմնադրամը ութ հարյուր հազարի կարիքը չուներ, դա արվել է, որ չկորչի գումարը:

Աթանեսյանի համոզմամբ` այս գործում իրավաբանություն քիչ կա, այս գործի վարույթները կապված են ոչ թե բուն տվյալների, այլ քաղաքական զարգացումների հետ: Ուստի փաստաբանը հստակեցրեց, որ եթե գործում լիներ իրավաբանական բաղադրամասը, այն ենթակա էր կարճման, որովհետև գործում իսկապես տրամաբանություն չկա. «Ոչ թե ես փաստաբանն եմ և պարտավոր եմ այդպես ասել, ես չգիտեմ՝ ինչ ասել իմ վստահողին այս երկրում: Եթե կա քաղաքական պատվեր՝ իրավական պաշտպանության միջոցներ չկան: Սա քաղաքական պրոցեսների հետ է կապված»:

Փաստաբանի տեղեկացմամբ` առաջիկայում իր կողմից կներկայացվի միջնորդությունը գործը կարճելու մասին:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորների պնդումներին, թե Օսկանյանը պետք է ապացուցի իր անմեղությունը և ցուցմունք տա, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, թե երևի այդ խմբակցությունում մարդիկ կան, որ մտածում են, թե երբ են իրենց անմեղությունն ապացուցելու՝ «որովհետև բոլորդ եք հասկանում, որ նման արտահայտությունն իրավական անգրագիտություն է»:

Հիշեցնենք, որ Օսկանյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 179 (ուրիշի ունեցվածքի առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 190 (անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտների լեգալացում) հոդվածների հատկանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում