Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն դարձել է Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը: Թենիսիստուհին առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոմինա Օպրանդիի նկատմամբ` 6:2, 6:0 հաշվով: Աշխարհի առաջին ռակետն իր հաշվին է գրանցել 1 էյս, 2 կրկնակի սխալ և 6 բրեյկ:
Կիսաեզրափակչում Վիկտորիան կմրցակցի իսպանուհի Կառլա Սուարես-Նավարոյի և ֆրանսուհի Մարիոն Բարտոլիի դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Պեկինի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4 828 050 ԱՄՆ դոլար:








































