Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Հերթական «ցցուն դեպքը» կամ Բիձինա Հայաստանում չկա. մամուլ

«Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ և բազմապիսի գործոններ, որոնցից կարևորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել և, հետևաբար, ոչ մի վատ բան (առայժմ) չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տևական ժամանակ չի ապրել: Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում և չէին կարող իրենց դրսևորել որպես կատարելության մարմնավորումներ: Նույնը Հայաստանում է»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի` մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք և այլն, առաջին հերթին կասկած է առաջանում` իսկ կարո՞ղ է արդյոք ընդհանրապես քաղաքական գործիչը և առավել ևս` իշխանավորը այդպիսին լինել: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց եթե նույնիսկ այդ` փոքր-ինչ ծայրահեղ դեպքը չվերցնենք, ապա նրանք, ովքեր արդեն 25 տարի մեր քաղաքական կյանքի ասպարեզում են, չեն ուզում ընդունել ամենակարևորը. նրանք բոլորը, անձնական մեծ տարբերություններ ունենալով, միևնույն մշակույթի, միևնույն քաղաքական ոճի, միևնույն մտածելակերպի կրողներ են:

Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին հանձնելուն` Հայաստանի երկրորդ նախագահը գրում է. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»: Միանգամայն ճիշտ գնահատական է: Սակայն որպեսզի այն կատարելապես օբյեկտիվ լինի, պետք է ավելացնել միայն մի բառ` «հերթական»: Այսինքն` ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք սրտի, վերջինը: Առաջին անգամ խորհրդարանն ինքնավարկաբեկվեց 96 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ չխորանալով այն խնդրի մեջ, թե ով էր իրականում նախորդ օրը կազմակերպել ԱԺ-ի գրոհը և խորհրդարանի ղեկավարների ծեծը, անձեռնմխելիությունից զրկեց բոլոր ընդդիմադիրներին` շատերին նախապես ծեծելով: Ինքնավարկաբեկման երկրորդ արարն այն ժամանակ էր, երբ մեկ վկայի ցուցմունքով անձեռնմխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Այնուհետև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանը հանձնեց չորս ընդդիմադիր պատգամավորներին` իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդ որում, վերջին երկու դեպքում միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս երկու դեպքերում պարոն Հովսեփյանը գործում էր որպես օրենքի ջատագով և պրոֆեսիոնալ: Ուրեմն, ի՞նչ հիմքեր ունի նա մտածելու, որ Օսկանյանի դեպքում գլխավոր դատախազը խորհրդարան շինծու գործ է բերել:

Ասածս վերաբերում է, բնականաբար, ոչ միայն երկրորդ նախագահին, այլև բոլոր կուսակցականներին, որոնք իրենց քաղաքական ընդդիմախոսներին հաճույքով զրկում են անձեռնմխելիությունից, իսկ երբ գործն իրենց թիմին է հասնում, բողոքում են քաղաքական պատվերից:

Բիձինա Հայաստանում չկա և մոտ ապագայում չի երևալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում