Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ խոր անհանգստություն է հայտնել 5 թուրք քաղաքացիների զոհվելու առնչությամբ`ականի պայթելու արդյունքում, որը հարևան Սիրիայից ընկել էր Ակչակալե քաղաքի բնակելի տան վրա: Թուրք իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում են` մեկ կին և երեք երեխա: Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարը կատարվածը քննարկել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:







































