Թեև այսօր Ազգային ժողովում բրիֆինգները դեռ չեն սկսվել, սակայն, ըստ նախնական տվյալների, բրիֆինգներին չեն ներկայանալու ԲՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները բոյկոտել էին ԱԺ քառօրյան և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին դուրս եկել Ազգային ժողովից: Իսկ ԲՀԿ-ի չներկայանալու պատճառները ճշտված չեն: