Saturday, 18 07 2026
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք

Պետությունը տեր է կանգնում օլիգարխներին. մամուլ

«Ես այդպիսի կոշտ ձևակերպումներ չէի տա: Ամեն դեպքում, ցանկացած ոք ունի սեփականության պաշտպանության իրավունք, և, այստեղ դասակարգելը, կարծես թե, մի քիչ սխալ կլինի: Այդուհանդերձ, խախտվել է մարդու սեփականության իրավունքը և վնաս է հասցվել մարդուն` անկախ նրանից, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակում է այդ անձը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը` արձագանքելով դիտարկմանը, թե իր կարծիքով` մեր օլիգարխները ունեի՞ն այդ փոխհատուցման կարիքը նման խղճուկ պետբյուջեի և «ատկատների» պարագայում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախագ Գագիկ Ջհանգիրյանը նախօրեին հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում «իբր թալանված, այրված» խանութների և մեքենաների սեփականատերերը փոխհատուցում են ստացել ՀՀ կառավարությունից: Տիկին Վարդանյանը ծանոթ չէ կառավարության այդ որոշմանը, հետևաբար ձեռնպահ մնաց հանգամանալից վերլուծությունից: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից նշեց` կա նաև քաղաքացիներին հասցված վնաս, և բուժօգնության ու նման այլ բաների համար ևս պետք է մարդիկ փոխհատուցվեին. «Այլ հարց է, թե դա ինչպիսի փաստերով պետք է ապացուցվի: Սակայն եթե պետք է լինի փոխհատուցում, ապա այն պետք է լինի բազմաշերտ` հաշվի առնելով բոլոր տուժողների իրավունքները»: Թերթի զրուցակիցը ձեռնպահ մնաց «մարտի 1-ի» նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: Ասաց. «Մենք խմբակցությունում դեռևս չենք քննարկել այդ հարցը, և ես նախնական ենթադրություններ անելու կարիք չեմ տեսնում»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն էլ կառավարության` փոխհատուցման մասին որոշումից տեղյակ չէր, բայց կարծում է, որ «դա ցիվիլ երևույթ է: Երբ երկրում որևէ բան է տեղի ունենում, սովորական քաղաքացին դրանից չպետք է տուժի: Դա էլ կախված է բյուջեից»: Դիտարկմանը, որ փոխհատուցում են ստացել օլիգարխները, մինչդեռ տարբեր տեսակի վնասվածքներ ստացած և բուժհիմնարկներ դիմած քաղաքացիները չեն ստացել, Սահակյանը հակադարձեց, «եթե նրանք այդ երևույթից հետո հիվանդանոցներ են ընկել, նրանց բուժումը կատարվել է լրիվ անվճար: Մի խոսքով` տա Աստված, որ շատ լավ բյուջե ունենանք, և տա Աստված, որ նման երևույթներ չունենանք: Մանրամասն ոչինչ չեմ կարող ասել: Տեղեկություններ չունեմ այդ մասին»: «Առավոտի» հարցին` հայտնի է, որ այդ խանութների տերերը հայտնի օլիգարխներ էին, իրենք ունեի՞ն կառավարության նման քնքշանքի կարիք` խղճուկ բյուջեի պայմաններում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունքներով հավասար է: Վերջին հաշվով` երբ ասում ենք օլիգարխ, «խ»-ն էլ մի քիչ արձագանքված, թվում է, թե գործ ունենք հակազգային տարրերի հետ, որոնք ոչնչից օգտվելու իրավունք չունեն, պարզապես պետք է աշխատեն` տնտեսությունը զարգացնեն, մյուսներն էլ աշխատավարձ, թոշակ ստանան: Դա այդպես չէ: Եթե որոշակի գաղափար կա` դա պետք է վերաբերի բոլորին: Պետությունը ցանկացած բիզնեսի գործընկերն է, և եթե բիզնեսն է տուժել, պետությունը պետք է աջակցի, որպեսզի բիզնեսը չտուժի»:

Ինչ մնում է հարցի բարոյական կողմին` Սահակյանը զերծ է մնում այդ ուղղությունից. «Ցիվիլ աշխարհն ինչպե՞ս է առաջնորդվում: Մարդիկ բոլորը հավասար են: Մեկը կարողանում է բիզնեսով զբաղվել, մյուսը սովորական աշխատող է, և սա չի նշանակում, որ ով որ փող ունի` նա մեր պետության թշնամին է, նրա փողը կարելի է հենց էնպես քամուն տալ: Իսկ մյուսը, որ չունի` եղած փողերը տանք նրան: Դրա համար մեկ մշակույթ գոյություն ունի. եթե մարդը տուժել է, պետությունը պետք է տեր կանգնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում