RBK-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Քութայիս քաղաքում բացվել է վրացական թագավոր Դավիթ Շինարարի անվան միջազգային նոր օդանավակայան: Օդանավակայանից առաջին թռիչքը կիրականացվի այսօր` դեպի Կիև: Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 2.6 կիլոմետր է: Այն կարող է ընդունել ամեն տիպի օդանավ:
Օդանավակայանի բացման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս օդանավակայանը նախատեսված է ցածր բյուջետային թռիչքների համար, ինչի շնորհիվ էլ այստեղ լինելու են ողջ Անդրկովկասի մասշտաբով ամենացածր գները.
«Այս օդանավակայանից մենք էժան գներով կթռչենք դեպի Եվրոպա, ինչպես նաև թռիչքներ կիրագործենք դեպի Ասիա: Հայեցակարգը նույնպիսին է, ինչպիսին որ Դուբայում է, և ինչպիսին ժամանակին եղել է Սինգապուրում: Քութայիսի օդանավակայանի շենքը բավական մեծ է և ցանկության դեպքում այն կարելի է էլ ավելի մեծացնել:
Հաջորդ տարվանից սկսած` Վրաստանը Եվրոպայի և տարբեր մայրցամաքների երկրների հետ ունենալու է ոչ վիզային ռեժիմ: Բացի այդ, մենք ազատ առևտրի ռեժիմ ենք ունենալու ԱՄՆ-ի, Եվրոպայի, արաբական երկրների հետ: Քութայիսից մենք մասնավորապես կթռչենք դեպի Հունգարիա, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Մոսկվա, Մինսկ, Կիև: Այս օդանավակայանի բացումը մոխիրներից վեր հառնող Վրաստանի խորհրդանիշն է»:










































