Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Քաղաքապետի «աղի միսն» ու Սևանի «Չընտրությունը». մամուլ

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները Սևան քաղաքը բաժանել է երկու թշնամական մասերի: Ընտրությանը նախորդող օրերին քաղաքի շենքերի պատերին նույնիսկ միակ թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի մասին քննադատական թռուցիկներ են փակցվել: «Հրապարակ»-ին սևանցիները պատմելեն, որ նրա քույրը մի քանի օր շարունակ առավոտները դուրս է եկել տնից` թռուցիկ պոկելու գործով: Մարդկանց դուր չի եկել Ռուդիկ Ղուկասյանի վերամբարձ կեցվածքը նախընտրական հանդիպումների ժամանակ:

Գագարինում, օրինակ, նա խոսել է Իրան-Հայաստան երկաթուղու բացման, ինչ-որ բիզնես-կենտրոնի մասին: «Ոնց որ թե ինքը նախագահի կամ արտգործնախարարի դերակատարը լիներ Սևանում ու արդեն նրա ընտրարշավը տաներ»,- պատմում է ՀԱԿ-ին հարող թերթի զրուցակիցներից մեկը: Երեկ «Հրապարակ»-ին կրկին զանգահարում էին ընտրությունից դժգոհ բնակիչներ և կանչում Սևան` ժողովրդի հետ խոսելու և տեսնելու, թե ինչպես է քաղաքը բաժանվել երկու թշնամի ճամբարների: Մի կողմից նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են, որոնք, չունենալով թեկնածու, այնուամենայնիվ, որոշակի աշխատանք են կատարել քաղաքում, մյուս կողմից նորընտիր քաղաքապետի ՀՀԿ-ական և պաշտոնավոր շրջապատը: Նրան պաշտպանել են նաև «հին» մարդիկ, որոնք հիշում են Ուդոյին կոմունիստական շրջանից ու նախկին մարզպետությունից: Սևանցիների «չընտրության» մասին խոսեցինք նաև նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանի հետ, որն այդ պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2002-ին:

– Մարդիկ ճի՞շտ են ասում, որ նորմալ ընտրություն չի եղել ձեր քաղաքում:

– Մարդը մենակ է եղել, հիմա ոնց է ընտրվել, ոնց չի ընտրվել, եթե մենակ է եղել, ուրեմն ընտրվել է: Էլ ո՞ւմ պիտի ընտրեին: Ես ինքս միշտ ազնիվ տղա եմ եղել և սիրել եմ ազնիվ պայքարի մեջ մտնել: 7 տարի առաջ` 2005 թվականին, ինձ հարգելով, մարդիկ իմ դեմ չդրեցին: 8 հազար 800 հոգի ինձ ձայն էին տվել: Հիմա ես չեմ խառնվել ընտրությանը: Խնդրում եմ ինձ հարցեր մի տվեք:

– Բայց ձեր քաղաքի բնակիչներն են բողոքում:

– Սենց մի բան կա: Օղորմածիկ Վազգեն Սարգսյանի եղբորը` Արմենին, երևի գիտեք: Մի հատ լավ բան էր ասում, «տարելկեն» մինչև չի ընկնում գետնին, ձենը չի գալիս: Հիմա մի բան եղել է, որ ձայնը եկել է:

– Բայց Ձեր մասին էլ ասում էին, որ Դուք տարածքներ եք վաճառել և բաժանել:

– Ի՞նչ է նշանակում` տարածքներ եմ վաճառել: Ֆոնդային բյուջեն ձևավորվում է հողատարածքների վաճառքից, սեփական գույքի վաճառքից, գումարներն էլ օգտագործվում են կապիտալ ծախսումներ կատարելու համար: Ես այնքան շինություններ եմ կառուցել` գեղեցիկ, ճարտարապետական տեսքով: Նաև ինքս եմ կառուցել, հետո վաճառել եմ «ԱԳԲԱ» բանկին: Եկեք-տեսեք, եթե իրենք այս 60 տարվա ընթացքում այդպիսի մի հատ շինություն կառուցել են, թող ցույց տան: Արդյունաբերական 18 խոշոր ձեռնարկություններ ունեինք, ոչ մեկը չի մնացել: Մենք էլ որոշեցինք մանր ու միջին բիզնեսը, տուրիզմը զարգացնենք, խանութներ բացենք, ու դրա շնորհիվ 1500 մարդ ունեցել է աշխատատեղ: Մարդիկ գնում են Եվրոպա, Ֆրանսիա, մարդիկ ամենաառաջինը վազում են խանութներ: Ի՞նչ վատ է:

– Ասում եք` տուրիզմ եք զարգացնում, բայց Սևանում գոնե մի հյուրանոց չեք կառուցել:

– Հյուրանոցը քաղաքի մեջ ի՞նչ ենք անում, եթե մեկ կիլոմետրի վրս «Հարսնաքարի», «Ախթամարի», «Ալբատրոսի» նման հյուրանոցներ կան, «Գեղամա» կա: Էդ ի՞նչ դոգմա են սարքել հյուրանոցը: Էսօր հյուրանոցն այս քաղաքում չի աշխատի «Հարսնաքարի» պես հյուրանոցը մենակ ամռան 2 ամիսն է նորմալ աշխատում:

– Իսկ կարուսելն ի՞նչ եղավ: Սևանի հայտնի կարուսելը:

– 2004 թվականին, երբ ես ընտրվեցի, քաղաքը 380 մլն դրամի պարտք էր: Այդ 380 մլն-ի դիմաց հարկադիրները շենքերը, մանկապարտեզները, այդ թվում նաև այդ կարուսելը ծախեցին, քանդեցին-տարան: Այդպես է մարվել այդ փողը: Այդ կարուսելը վտանգ էր: Վրայից երկու երեխա է ընկել, մեկի թևը կոտրվեց, մեկի` ողնաշարը: Մարդիկ էլ ասում էին. խնդրում ենք, դա ապամոնտաժեք, երեխաները չեն հասկանում, գնում են իրենց վնաս են տալիս: Իմ միսն աղի ա, իմ մասով բան մի գրեք, խնդրում եմ:

ՀԳ – Գևորգ Մալխասյանի «միսն աղի» դարձավ ԱԺ մայիսյան ընտրություններում ՀՀԿ-ի կրած պարտությունից հետո, երբ Սևանի պատգամավոր ընտրվեց ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը, և կուսակցական ղեկավարները որոշեցին, որ Ռուդիկ Ղուկասյանը նախագահական ընտրություններից առաջ ավելի լավ քաղաքապետ կարող է լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում