Wednesday, 15 05 2024
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին

Գուցե լրագրողներին սկսեն օրենքով գնդակահարեն

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մամուլի նկատմամբ ճնշումները գնալով ահագնանում են: Եթե նախկինում փորձում էին վախեցնել թերթերի խմբագիրներին, լրագրողներին` ուղղակիորեն բռնի ուժ կիրառելով, հիմա իշխանություններն անցել են մեկ այլ «ուժի» կիրառման` ուղղակիորեն դատի տալով թերթերին:

Դեռ 2010-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նշվում էր, որ թեև Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված է խոսքի և մամուլի ազատությունը, բայցևայնպես զեկույցում նշված էր` գործնականում կառավարությունը միշտ չէ, որ հարգել է այս իրավունքները, որ տարվա ընթացքում գրանցվել են բռնության, ահաբեկման ու ինքնագրաքննության դեպքեր մամուլում:

2010-ը «նշանավորվեց» մի շարք օրենքների փոփոխություններով, այդ թվում` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը դրվեց ԱԺ քննարկման և ընդունվեց, թեև դեռ այն ժամանակ էլ մասնագետները ընդդիմացան` օրինագծում կատարված փոփոխությունները համարելով խոսքի ազատության սահմանափակումներ, հզոր զենք լրատվամիջոցներին լռեցնելու առումով: Ու թեև ընդդիմացողներին, իշխանությունները, այնուամենայնիվ, արեցին իրենց սև գործը` 2010-ի մայիսի 18-ին Ազգային ժողովում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հոդված 10871-ով` «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները, անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով, կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել, եթե այն տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում հայկական մամուլում` թերևս այնքան էլ զարմանալի չէ, քանի որ այն, ինչ կատարվում է վերջին մի քանի ամիսներին` ոչ այլ ինչ է, քան մամուլը ծնկի բերելու հերթական միջոց: «Առավոտ», «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Երկիր»… հենց այս թերթերն էլ ներկայումս հայտնվել են, մեղմ ասած, իշխանության կամ որ ավելի ճիշտ է` օլիգարխ իշխանավորների թիրախում:

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մամուլի նկատմամբ ճնշումները պայմանավորում է ԱԺ ընդունած օրենքի փոփոխություններով, այդ թվում` «Մամուլի մասին» օրենքի փոփոխություններով, որոնց միջոցով կամ որոնց շնորհիվ իշխանության ներկայացուցիչները, օլիգարխները, տարբեր տեսակի պետական կառույցների ներկայացուցիչները հնարավորություն ունեն լրատվամիջոցներին նեղը գցել (փող պահանջելով): Ըստ նրա` «Հայկական ժամանակ»-ի դատավարության փորձը ցույց տվեց, որ կարելի է փող պահանջել ցանկացած բանի համար. «Եթե իքսը հարցազրույց է տալիս և իգրեկի վերաբերյալ բացասական կարծիք է արտահայտում, իգրեկը կարող է վիրավորվել և կարծել, որ սա իր գործնական պատիվն է արատավորում: Այսպիսով, ցանկացած թերթի ցանկացած հրապարակում կարելի է դարձնել դատական հայցի առարկա»,- ասում է Արամ Աբրահամյանը` ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ իշխանության վերահսկողության տակ չգտնվող թերթերին նեղել: Այս վիճակը, ըստ նրա, կարող է հանգեցնել նրան, որ ամեն օր թերթում տպած ցանկացած նյութ կարող է դառնալ դատական հայցի առարկա, ինչը դժվարություններ կստեղծի թերթերի գործունեության համար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գևորգյանը վերջին շրջանում մամուլի նկատմամբ կիրառված ոտնձգությունները բնորոշում է լկտիության չափ ու սահմանի անցում. «Առաջ հարձակվում էին, մեքենաներ էին վառում, հիմա որոշել են այլ միջոցի դիմել, որովհետև տեսել են` դա էլ չի աշխատում, գուցե որոշեն օրենսգրքի մեջ լրագրողներին գնդակահարելու մասին հոդված ավելացնեն»: Նրանց միակ բարդույթը, ըստ Հայկ Գևորգյանի, վախն է, իրենք առաջնորդվում են վախով, իսկ վախն ամեաճղճիմ զգացումն է, որը մարդուն վերածում է կենդանու, իսկ կենդանու քայլերը կանխագուշակել շատ բարդ է և դժվար: Ըստ նրա` հեռուստատեսությունը, ռադիոն ամբողջությամբ վերահսկվում են և մնացել են ընդամենը մի քանի թերթեր, իսկ իշխանությունները չեն հաշտվում այն մտքի հետ, որ չեն կարողանում վերահսկել այդ մի քանիսին, անգամ չեն կարողանում հաց ուտել, երբ զգում են` առավոտյան իրենց մասին կարող է ինչ-որ բան տպագրվել թերթերում:

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հարություն Հարությունյանը խոսքի ազատության տեսանկյունից թեև չի համարում վատ վիճակ Հայաստանում, քանի որ ի տարբերություն Սովետական Միության` առաջընթաց կա, հիմա գոնե կարողանում ենք խոսել, գրել, հրատարակել: Իսկ հարցին` իշխանությունները ճնշո՞ւմ են ազատ խոսքը, պատասխանում է, որ չի կարող մեղադրանք ներկայացնել միանգամից իշխանություններին, որ հենց իրենք են ճնշում, բայց իրենք նպաստում են կամ ուղղորդում են, իրենց ընդունած օրենքներով հնարավորություն են ստեղծում, որպեսզի կարողանան ճնշել. «Բազմիցս ասել եմ` Հայաստանում մամուլն ազատ է, նույնիսկ սանձարձակության դրսևորումներ կան, բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է այնպիսի մի օրենք ընդունել, որ ցանկացած «լածիրակ» իրեն վերապահի պատվի և արժանապատվության համար դիմի դատարան, և այդ դատարանով ինքը կարողանա դատը շահել»:

Հարություն Հարությունյանն այն կարծիքին է, որ հայրենիք, պետություն, հասարակություն սիրելու, հարգելու դաստիարակություն չկա, և կամաց-կամաց սա վերածվում է անդաստիարակների հանրապետության: Ըստ նրա` եթե դեռ մեկ տարի առաջ ստեղծված իրավիճակից ելքեր տեսնում էր, հիմա չի տեսնում:

Սիրանույշ Պապյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում