Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի փաստով, որի ժամանակ մահացել են 2 և վիրավորվել 3 մարդ:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և նույն վարչության քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը և Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը, իսկ վիրավորներն են Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթևոսյանը և 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը, ում բնակության վայրը պարզվում է:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթևոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:

Վթարի ենթարկված «Օպել» մակնիշի 91 RV 001 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Էդիկ Մաթևոսյանի անվամբ: Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները, Աշտարակի հրշեջ փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ:

Գիշերը վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:

Գ. Շամշյանը հայտնել է, որ հավանականությունը մեծ է, որ հարուցված քրեական գործը կուղարկվի Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում