Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Առանց լուրջ հիմքերի այդ մակարդակի պետական գործիչների հայտարարությունները այդքան համարձակ ճշգրտություն չեն ունենում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, ԵԽԽՎ-ում Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հովանու ներքո անցկացվեց Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ 7-րդ հանդիպումը, որի արդյունքում համատեղ հայտարարություն ընդունվեց: Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների հատուկ հռչակագրի մասին է, փաստաթղթով ենթադրվում է «ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ»: Ինչպե՞ս եք գնահատում այս հռչակագիրը, այն ի՞նչ ընթացք կարող է հաղորդել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին:
– Ես կարծում եմ, որ սա խնդիրը կարգավորելու ահագնացող ճնշման հերթական բաղկացուցիչն է: Գերիների եւ զոհվածների դիակների փոխանակման վերաբերյալ համաձայնությունն էլ, թերեւս, միտված է վերջին շրջանում սովորականից ավելի շիկացած մթնոլորտը մի փոքր մեղմելուն:
– Աստրախանում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու եւ հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Դուք նման հնարավորություն տեսնո՞ւմ եք` մինչեւ տարեվերջ հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու ուղղությամբ:
– Վստահ եմ` շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ Աստրախանում հանդիպման հետ կապված ամենահետաքրքիր փաստը Մեդվեդեւի արած հայտարարությունն էր այն մասին, որ կողմերը կարող են համաձայնության գալ արդեն դեկտեմբերին: Առանց լուրջ հիմքերի այդ մակարդակի պետական գործիչների հայտարարությունները սովորաբար այդ աստիճանի համարձակ ճշգրտություն չեն ունենում:
– ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը գնահատում է ՌԴ ջանքերը ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ: Քրոուլիի խոսքով, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում հոկտեմբերի 27-ի հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ հայտարարությունը «դրական առաջընթաց է շարունակվող բանակցային գործընթացի շրջանակներում, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է»: «Մենք հուսով ենք, որ ձեռք բերված համաձայնությունները կիրականացվեն ամենակարճ ժամկետներում»: Պաշտոնական Փարիզը եւս ողջունել է համատեղ հայտարարությունը. «Աստրախանյան համաձայնությունները կարող են նպաստել վերջին շրջանում հաճախացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը», – ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: Ձեր կարծիքով, համանախագահող երկրները եկե՞լ են համաձայնության մինչեւ տարեվերջ համաձայնության հասնելու շուրջ, թե՞ սրանք հերթապահ հայտարարություններ են:
– Գուցե եկել են, եւ այլ պատճառներ հաստատ կան այդպես մտածելու համար: Բայց ես չեմ կարծում, որ այս հայտարարություններն ուրիշ բովանդակություն կունենային, եթե նույնիսկ նրանք համաձայնության եկած չլինեին: Դժվար է պատկերացնել, որ նրանք հրապարակայնորեն քննադատեին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ արվող որեւէ քայլ, եթե նույնիսկ այդ քայլը նրանց սրտով չլիներ:
– Հոկտեմբերի սկզբին ԼՂ-ի հարակից տարածքներում իրականացվեց ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ ՄԱԿ-ից: Այն փաստը, որ այժմ իրականացվեց փաստահավաք առաքելություն` չի՞ վկայում այն մասին, որ բանակցային գործընթացը որոշակի կարեւոր փուլի է հասել:
– Եթե այդ փաստը համադրենք բանակցային գործընթացում տեղի ունեցող մյուս իրադարձությունների հետ, ապա դժվար է ձեր հարցին այո-ից բացի, ուրիշ պատասխան տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում