Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

Մերձավոր Արևելքի քրիստոնյաները. El Mundo

Լիբանանը մերձավորարևելյան միակ երկիրն է, ուր քրիստոնյաները բարձր դիրքեր էին զբաղեցնում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով հսկայական ազդեցություն և քաղաքական իշխանություն: 1932 թվականին այդ երկրում անցկացված պաշտոնական վերջին մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ քրիստոնյաներն ազգաբնակչության մեծ մասն են կազմել,- գրում է inosmi.ru-ն՝ ներկայացնելով իսպանական El Mundo-ի հոդվածը:

Այսօր զգացողություն կա, որ նրանց թիվը կրճատվել է, և քրիստոնյաները չեն կազմում ամբողջ ազգաբնակչության նույնիսկ 40 տոկոսը: Դա կապված է այն բանի հետ, որ մշտական լարվածության պայմաններում, մասնավորապես 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին, շատ լիբանանցիներ ստիպված են եղել լքել երկիրը:

Համաձայն Լիբանանի սահմանադրության՝ երկրի նախագահը պետք է քրիստոնյա լինի, վարչապետը՝ սուննի մուսուլման, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա մուսուլման:

Որպես կանոն՝ վերջին տարիներին քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունները նորմալ են եղել: Սակայն լարվածությունն աճեց 2005 թվականին՝ երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այդ երկրի քրիստոնեական փոքրամասնությունը 20-րդ դարում մեծ ազդեցություն է ունեցել, քանի որ կազմել է ընդհանուր բնակչության 10 տոկոսը: Համարվում է, որ նրանց թիվը նվազել է արտագաղթի և ծնելիության ցածր մակարդակի պատճառով:

Վերջին տարիներին Սիրիան համարվում էր քրիստոնյաների համար Մերձավոր Արևելքում ամենաապահով երկիրը: Իշխանությունն այնտեղ կենտրոնացած էր Ասադի ընտանիքի կրոնական փոքրամասնության՝ ալավիների ձեռքում:

Իսկ ահա Իսրայելի բնակչության 20.5 տոկոսը կազմում են արաբները. նրանց 9 տոկոսը քրիստոնյաներ են: Երկրում ներկայացված են կրոնական ամենատարբեր ուղղություններ` հայ առաքելական, ղպտիական, ուղղափառ և այլն:

Եգիպտոսում բնակվող քրիստոնյա ղպտիների մեծամասնությունը հին եգիպտացիների սերունդներ են: Ղպտիերեն լեզուն գործածվում է մինչ այժմ: Մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունները վատացել են վերջին տարիներին: Երկրում ներկայացված են կաթոլիկները, ուղղափառները, բողոքավորներն ու հայերը:

Իրանում ամենամեծը Հայ Առաքելական եկեղեցին է: Դարերի ընթացքում այս երկրում հայկական խոշոր համայնք է ապրել: Երկրորդ մեծ եկեղեցին ասորականն է:

Իրանում քրիստոնյաների իրավունքները ամրագրված են սահմանադրությամբ: Նրանք ազատ են իրենց դավանանքի մեջ, տեղեր ունեն խորհրդարանում, սակայն աշխատանքային և քաղաքական իրավունքների հարցում խտրականության են ենթարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում