Շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր: ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջան չէր արել հասնել Գորիս` մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին: «Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ Լիսկայի փեսան` Էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական համալսարանում:
Նույնը օրը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր` երգչուհի Լուանայի հարսանիքն էր, որին ներկա է եղել ողջ էլիտար տուսովկան: Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, տիկին Հրանուշը, խորհրդարանական գեներալիտետն ու լիքը հեղինակություններ ՀՀ-ից և ՌԴ-ից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երկու հարսանիքներին մասնակցելու հրավեր է ունեցել, ոչ մեկին չի մասնակցել: Իսկ ահա «մասնավոր այցով» գործուղման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանը նույն օրն ինքնաթիռից արագ իջել է ու տրապից «նա բալ»` խնամու ուրախությանն է մեկնել: Քոչարյանը նույնպես չի մասնակցել այդ հարսանիքին, չնայած որդին` Լևոնը, փեսացուի քավորն է եղել: Պատճառներն անչափ տրիվիալ են. բացի այն բանից, որ չի ցանկացել նույն օդը շնչել «կոնկուրենտ ֆիրմայի» հետ, նա Մոսկվայից Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 23-ին: Դարձյալ տրիվիալ պատճառով, սեպտեմբերի 21-ին նա «չի կարող» լինել Հայաստանում, այլապես ստիպված պետք է լինի մասնակցել Անկախության տոնին, որին սովորաբար երբեք չի մասնակցում: Պատճառը թերևս այն չէ, որ արհամարհում է այդ տոնը, այլ շարքայինի կարգավիճակում չի ցանկանում լինել: Մնում է հավելել, որ Մանուկյանի դստեր հարսանիքը տեղի է ունեցել «Օջախում»:








































