Sunday, 19 07 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Վերջապես լրջանալու պահը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ով օրերս տարածաշրջանային այցով ժամանել էր Հարավային Կովկասի երկրներ, այցի վերաբերյալ «Եվրանյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում իր դեմ նախաձեռնված բողոքի ցույցերին` ասել է, թե ինքը Երևանում հականատօական ցույցերի ականատես չի եղել: Ըստ նրա` բողոքող ուսանողներն ու երիտասարդները իրենց վրդովմունքն են հայտնել մարդասպանին արդարացնող որոշման դեմ:

Փաստորեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է ցույց տալ, որ դաշինքը Հայաստանի հետ հարաբերության հարցում ունի բավական լուրջ ծրագրեր ու մտադրություններ, ու երիտբողոքավորները այդ հարցում բավական մանրուք են` Երևան-Բրյուսել հարաբերությունը դրա պատճառով անլրջացնելու համար: Սա մի կողմից` շանս, իսկ մյուս կողմից էլ` դիվանագիտական դաս-ապտակ է Հայաստանին, ու ցավոք սրտի` հերթականը, որ իրար ետևից ստանում է մեր դիվանագիտությունը:

Ռասմուսենը նախ` Երևանին դաս է տալիս, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը պետք է շատ ավելի լուրջ և սոլիդ ընկալել, որովհետև դա կարևոր իրադարձություն է, առաջին հերթին` տվյալ պետության համար, հատկապես այն պարագայում, երբ այդ պետությունն ունի քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ռազմավարական և կենսական խնդիր: Մինչդեռ այդ պետության մեջ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորում են աղմկոտ ցույցով, որի մասնակիցներն իրենք էլ երևի թե մինչև վերջ և ամբողջովին խորությամբ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ից, և ընդհանրապես` ինչի համար է Հայաստանին պետք ՆԱՏՕ-ն:

Իսկ այն, որ այդ ցույցերը կազմակերպվել էին իշխանական գրասենյակներում, առնվազն մտահղացման տեսանկյունից` երևի թե կասկած չկա` նկատի ունենալով այն, որ մասնակիցների և հրամանատարների շարքերում էին ՀՀԿ երիտկառույցի ներկայացուցիչները: Մյուս կողմից` ՆԱՏՕ-ն Հայաստանի առաջ չի փորձում փակել դուռը կամ նեղացնել այն, այլ հավաստիացնում է աշխատանքը շարունակելու մտադրության մասին` ցույց տալով լրջանալու ճանապարհը:

Կլրջանա Երևանը, թե ոչ` ժամանակի ընթացքում կերևա: Առայժմ, իհարկե, հուսադրող նախադրյալները քիչ են, գրեթե բացակայում են: Միևնույն ժամանակ, Հայաստանի վրա ճնշումն է ավելացնում Ռուսաստանն ու հայտարարում, թե առանց իրեն Հայաստանը կորած է: Եվրասիական զարգացման բանկն էլ ուսումնասիրություն է հրապարակում, որ Վրաստանն ու Ադրբեջանն են ԱՊՀ ինտեգրացիոն դաշտից առավել հեռացած երկրները:

Այսինքն` Հայաստանը Հարավային Կովկասում մնում է, այսպես ասած, միակ բաժանարար գիծը, նույնիսկ կետը: Այս պարագայում առնվազն ռազմավարական կարճատեսություն և նույնիսկ արկածախնդրություն է անլրջության մատնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը և վերջնականապես տրվել Եվրասիական «երազանքին»:

Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն տվյալ պարագայում Հայաստանի համար դառնում է տարածաշրջանային հավասարակշռությունը պահելու կարևոր գործընկեր, որովհետև դաշինքի ազդեցությունը մեծ է Վրաստանի և նաև որոշակի առումով` Ադրբեջանի վրա: Հայաստանը ՆԱՏՕ-ի շնորհիվ է, որ կարող է ռազմաքաղաքական իմաստով մնալ տարածաշրջանային միասնական համակարգում` թեկուզ և հարևան Ադրբեջանի հետ թշնամական հարաբերության պայմաններում:

Այդ համակարգը Հայաստանի ազգային անվտանգության սպասարկման տեսանկյունից ունի կարևոր նշանակություն, որովհետև բաժանարար գծից այս կողմ հայտնվելու դեպքում Հայաստանը փաստորեն դառնում է տարածաշրջանային անկայունության ակունք:

Խնդիրը Ռուսաստանի կամ ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունը խզելն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը չէ: Խնդիրը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը չանլրջացնելն է և լուրջ ու խորը ընկալումից ամեն գնով խուսափելը, որով աչքի է ընկնում պաշտոնական Երևանը: Անդամակցության հարց չկա, կա քաղաքականության հարց, որից շեղելու համար են նաև հենց հաճախ մեջտեղ բերում անդամակցության խնդիրը, որն այս պահին բացարձակապես ակտուալ չէ թե Բրյուսելի, թե Երևանի համար: Բայց ինչ-որ տեղից դա դա ակտուալացնում են` երկուստեք այլ հրատապության հարցերից և ընդհանուր շատ ավելի կարևոր եզրերից շեղելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում