Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Շփոթեք զմիմեանս

Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը, այսպես ասած, «թարս» են նստել, այսինքն` Սարգսյանը նստել է ՌԴ դրոշի տակ, իսկ Մեդվեդևը նստել է Հայաստանի դրոշի տակ:

Առաջին հայացքից սովորական շփոթմունք թվացող այդ իրողության տակ իրականում բավական խորքային դրսևորումներ կան, որոնց նպատակը թերևս հուշելն է, թե ինչքան է Հայաստանի անկախ համարվող պետությունն իրականում նույնականացել Ռուսաստանի հետ:

Բանն այն է, որ տեղի ունեցածը սովորական շփոթմունք համարելը, թերևս, միամտություն կլինի: Բանն այն է, որ այդ ամենին հետևում է միանգամից երկու արարողակարգային ծառայություն` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների արարողակարգային ծառայությունները: Եվ եթե նույնիսկ համարենք, որ Հայաստանի նախագահի արարողակարգի ծառայությունը «առյուծ» է կտրում միայն Հայաստանում, այն էլ Չոռնի Գագոյի դեմ, իսկ Ռուսաստանում այն դառնում է կատու և ընդամենը լռելյայն ընդունում այն, ինչ կառաջարկեն ռուսները, ապա ՌԴ նախագահի արարողակարգային ծառայությունն անկասկած բավական ուշադիր կլիներ դրոշների հարցում:

Եվ եթե նախագահներն, այնուհանդերձ, շփոթել են դրանք, և այդ շփոթությունը ՌԴ նախագահի արարողակարգային ծառայությունը ժամանակին չի կանխել, ապա ըստ ամենայնի մենք գործ ունենք ռուսների կողմից հմտորեն մտածված դիվանագիտական, արարողակարգային ժեստի հետ, որով Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը ցույց է տալիս, որ իր համար ոչ մի տարբերություն չկա` Հայաստանի դրոշի տակ է նստում, թե Ռուսաստանի` երկուսն էլ իրենն են:

Կարծում ենք, որ որևէ ողջամիտ մարդու մտքով չի անցնի նույնը մտածել Հայաստանի դեպքում: Խնդիրն այն է, որ Հայաստանը թե՛ ներսում և թե՛ դրսում Ռուսաստանի հանդեպ իր պահվածքով բոլոր հիմքերը տվել է համոզված լինելու, որ ՌԴ նախագահի համար իսկապես որևէ տարբերություն չկա դրոշների միջև: Ավելին, արարողակարգային այս «շփոթումը», ըստ երևույթին, ընդամենը հայ-ռուսական «ռազմավարական» դաշնակցության, իսկ իրականում ստրկատիրական և տերապաշտական իդենտիֆիկացիայի նոր հանգրվանի, նոր մակարդակի արձանագրում էր` ֆիքսացիա: Հաջորդ հանգրվանում ամենևին պետք չէ զարմանալ, եթե օրինակ` Հայաստանի նախագահի հաջորդ այցերից մեկի ժամանակ նրա համար դրոշ ընդհանրապես չդնեն և միայն Մեդվեդևի հետևում դրոշ լինի:

Համենայնդեպս, ռուսաֆիկացման այն տեմպերը, որ արձանագրվում են Հայաստանի բոլոր ոլորտներում` կրթությունից մինչև պաշտպանություն, մինչև պետական կամ մունիցիպալ կառավարում, հիմք են տալիս ասելու, որ նման զարգացումները դառնում են միանգամայն հնարավոր:

Եթե ռուսաստանցի մի ինչ-որ դիվանագետ կարող է Հայաստանի համար ռուսերենն անվտանգության լեզու հռչակել ու պաշտոնական Երևանից պատասխան չստանալ, ապա ռուսները կարող են ինչ-որ պահից որոշել, որ պաշտոնական Երևան ընդհանրապես գոյություն չունի կամ չպիտի ունենա, համենայնդեպս` իրենց ֆոնին:

Սա իսկապես մտահոգիչ երևույթ է, որի հանդեպ ժամանակն է հիմնականում արարողակարգային հետաքրքրությունից անցնել ազգային և պետական արժանապատվության պաշտպանության գործնական հետաքրքրվածության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում