Կանադան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները և Թեհրանում փակել է իր դեսպանատունը`անհանգստանալով իր աշխատակիցների անվտանգության համար: Ինչպես նշվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, կանադական բոլոր դիվանագետներն արդեն լքել են Իրանը, իսկ նրանց իրանցի գործընկերները պետք է Օտտավան լքեն հինգ օրվա ընթացքում:
Այն կանադացիները, որոնց անհրաժեշտ է հյուպատոսկաան օգնություն, պետք է դիմեն Անկարայում գտնվող հյուպատոսարան: Բացի այդ՝ ԱԳՆ նախազգուշացնում է այն մարդկանց, որոնք բացի կանադական անձնագրից՝ ունեն նաև իրանական անձնագիր, որ Թեհրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը և Օտտավան չի կարողանում նրանց դժժվար պահին հյուպատոսական օգնություն ցուցաբերել:
«Իրանական վարչակարգը գնալով ավելի շատ է աջակցում Ասադի վարչակարգին. այն հրաժարվում է հետևել ՄԱԿ բանաձևերին` միջուկային ծրագրի առնչությամբ, մշտապես սպառնում է Իսրայելին»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Բացի այդ՝ փաստաթղթում նշվում է, որ Իրանը չի հետևում Վիեննայի կոնվենցիային և չի ապահովում դիվանագիտական աշխատակիցների անվտանգությունը:










































