Sunday, 16 06 2024
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

Բանակցել, բայց ո՞ւմ հետ և ինչպե՞ս. մամուլ

«Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում ձևակերպեց իրենց դիրքորոշումը` ՆԱՏՕ-ն և Հունգարիան արել են իրենց անելիքը` դատել են իրենց տարածքում մարդասպանություն կատարած հանցագործին: Արտահանձնումն էլ տեղի է ունեցել եվրոպական կոնվենցիաներին համապատասխան: Ստացվում է, որ ՆԱՏՕ-ն և Հունգարիան որևէ պատասխանատվություն չեն ուզում ` կրել այն բանի համար, որ հայերն ու թուրք-ադրբեջանցիները դարերով իրար հետ շունուկատու են, և հայերի ջիգրու էլ Ալիևն ազատություն է շնորհել ցմահ բանտարկյալին»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.

«ՆԱՏՕ-ի, Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի` հարցի ընկալումը հետևյալն է. Ալիևը լավ չի արել, բայց հիմա արել է, ի՞նչ կարող ես անել: Մի տեսակ անզորի կեցվածք: Այ, սրա դեմ է, որ մենք պետք է պայքարենք: Մենք պիտի կարողանանք ողջ աշխարհին հասկացնել, որ Ալիևի արարքն աններելի է, հարյուր անգամ ավելի աններելի, քան Սաֆարովի կատարած հանցագործությունը: Բոլորը պիտի հասկանան, որ վաղը, Ալիևի հետ շունուկատու դառնալու պարագայում, Ադրբեջանում կարող է հերոսացվել ամերիկացի, ռուս, ֆրանսիացի կամ գերմանացի մարդասպանը: Եվ այս հեռանկարն է, որ մեզ խանգարելու է շարունակել բանակցություններն Ալիևի հետ: Ալիևն այլևս իրավունք չունի մասնակցելու մի հարցի քննարկման, որտեղ հայի ճակատագիր է վճռվում, ճիշտ այնպես, ինչպես Հիտլերին մոտ չէին թողնի հրեաների Հոլոքոստին վերաբերող քննարկումներին և, լավագույն դեպքում, կհարցաքննեին որպես մեղադրյալի:

Մենք դեմ չենք հարցի խաղաղ կարգավորմանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց մենք հանցագործների հետ չենք բանակցում: Սա պետք է լինի բանակցությունները շարունակելու մեր մեկնակետը: Բանակցային ողջ գործընթացում պետք է հստակ տարանջատել նախասաֆարովյան և հետսաֆարովյան շրջանները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում