Թուրքական Zaman թերթիփոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության թեման երկու էջի տեսքով տեղ է զբաղեցրել Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների 4-րդ դասարանի պատմության դասագրքերում: Սա ճանապարհ է հարթում Փարիզ-Անկարա հարաբերություններում նոր լարվածության առաջացման համար:
Այդ կապակցությամբ Փարիզում Թուրքիայի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին ու կրթության նախարարությանը՝ պահանջելով դասագրքերից հանել այդ հատվածը: Թուրքական կողմը դժգոհություն է հայտնել, որ դասագրքում տեղ են գտել Թալեաթ փաշային պատկանող «կեղծ» հեռագրերը:
Ֆրանսիայի կրթության նախարարությունը թուրքական կողմին հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին, հետևաբար նորմալ է, որ Հայոց ցեղասպանության թեման տեղ է գտել պատմության դասագրքում:










































