Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է առանց որևէ շահի բաց թողնել թիմի կիսապաշտպան Անդրեյ Արշավինին: Թիմը հուսով է, որ խաղացողին կհաջողվի նոր թիմ գտնել: Տեղեկություններ կան, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների ձեռքբերմամբ հետաքրքրված է «Դինամո»-ն, սակայն մինչ այժմ ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել «Արսենալ»-ին: Արշավինի գործակալն ուսումնասիրում է նաև ԲԿՄԱ տեղափոխության տարբերակը:
Հիշեցնենք, որ մյուս ամռանն ավարտվում է Արշավինի պայմանագիրն ակումբի հետ, իսկ անգլիական կողմը չի ցանկանում երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող գործարքի ժամկետը: Չնայած այն հանգամանքին, որ Արշավինը հիմնական կազմ դուրս չի գալիս, այնուամենայնիվ ընդգրկված է թիմի՝ Չեմպիոնների լիգայի մասնակցության կազմում:


































