Saturday, 11 07 2026
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

Փրկել ժողովրդական երգը Ավետից ու Լևոնից

Ինչ ասել կուզի` հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ապրող շնորհալի հայազգի երիտասարդներին «Ժողովրդական երգիչ» ծրագրի շրջանակներում պարբերաբար «մի տանիքի տակ» հավաքելը, լավագույններին մասնագիտորեն ընտրելն ու նրանց մեծ բեմի ուղեգիր տալը հրաշալի գաղափար է, որն արդեն երրորդ տարին իրագործում և եթեր է հեռարձակում «Շանթը»:

Օտարոտի կլկլոցներից ու էժանագին, անճաշակ ռաբիզից խոնջացած հասարակությունը` ի դեմս ժողովրդական-գուսանական քերթվածքների, վերագտավ իր երգը: Ու կարոտաբաղձ նրա հայացքը վերստին ուղղվեց երգարվեստի անզուգական, երբեք չխամրող այդ գանձերին: Սիրված երգացանկի յուրովի վերազարթոնքը ժողովուրդն ընդունեց գոհունակությամբ և ամեն անգամ հեռուստացույցի առջև ժամերով ըմբոշխնում է նրա թարմ շնչառությունն ու առինքնող ելևէջները:

Նախորդ երկու նախագծերի նման` երիտասարդ տղաների ու աղջիկների ուժեղ կազմ է հավաքել նաև «Ժողովրդական երգիչ-3»-ը, որի հաղթողի անունը հայտնի կդառնա ուղիղ երկու շաբթից: Բայց անկախ նրանից, թե ծրագրում մնացած վերջին երեք հավակնորդներից ում բաժին կհասնեն լավագույնի դափնիները, հաղթանակը բոլոր մասնակիցներինն է և մասնավորապես` ժողովրդական երգինը, քանզի նրա կենարար, քաղցրահունչ մեղեդիները նորից ու նորից մտան մեր տները, հուզեցին, զմայլեցին հարյուր հազարավոր սրտեր:

Հիմա, երբ «Ժողովրդական երգիչ-3»-ն ընդհուպ մոտեցել է իր եզրագծին, և շուտով կիջնի վարագույրը, ժամանակն է արժանին հատուցելու ոչ միայն մեր երիտասարդ տաղանդներին, այլև նրանց կատարողական վարպետության անխոնջ մշակներին` Մխիթար Կեցյանին ու Արտեմ Խաչատուրին, նախագծում ընդգրկված մյուս երախտավորներին, առանձնապես նվագակցող համույթին, որը հիրավի ամբողջացնում է յուրաքանչյուր կատարում լիաթոք վայելելու հաճույքը:

Եվ միակ բանը` ես սա ցավով եմ ասում, որ ժամանակ առ ժամանակ ստվերում էր հաջողված նախագիծը, հետն էլ փչացնում հեռուստադիտողի երեկոն, հաղորդավար Ավետ Բարսեղյանի և ժյուրիի անդամ Լևոն Հարությունյանի ավելորդ ջանադրությունն էր, եթե չասենք` նրանց խեղկատակությունները: Ընդհանրապես` կա շատ կարևոր երկու հատկանիշ, որ ցանկացած գործում մարդ պետք է պահպանի` չափի զգացումը և աշխատանքի հանդեպ լրջությունը:

Չեմ կարծում, որ շոումենի և, առավել ևս, ժյուրիի անդամի գործը կամ ժանրը, նրանց բեմական պահվածքը դուրս են համընդհանուր վարքականոնից: Եթե շոումենի պարագայում նույնիսկ կան էլ որոշակի առանձնահատկություններ, միևնույն է, դա ոչ ոքի թույլ չի տալիս արձակել լեզվի կապանքները, բեմի վրա մեյմունություններ անել, սուրճի բաժակ ջարդել կամ հանդիսատեսին ձանձրացնելու աստիճան զազրախոսել:

Մշակույթի մեծարգո նախարարություն, հարգարժան «Շանթ», Ձեզ եմ հարցնում` մի՞թե Հայաստանում Լևոն Հարությունյանն է, որ պիտի գնահատի երկյուղածությամբ իր առաջին փորձերն անող երգչի օժտվածությունը, նրա բնատուր ձիրքը: Այդ ե՞րբ և ինչպե՞ս հարսանիքների նախկին վարձու թամադան դարձավ երգարվեստի փայլուն գիտակ, ում միանգամից վստահվեց նոր սերնդի բեմական ապագայի կերտումը: Եվ «կերտման» այդ գործընթացը նա իրականացնում է յուրովի: Ահավասիկ. «Ըտենց կատարման դեպքում ես կապնվա», «Արման ջան` խելառս, գժությունս, դեռ ունես ճանապարհ… որ օրը համալիրը լցրեցիր, մեզ ձեն տուր», «Քո երգը ինձ մազոխիստ է դարձնում», «Խմում ենք թամադայի կենացը…» և այսօրինակ բազում անկապություններ:

Հատկանշական է, որ առանց վերոնշյալ անձանց անցկացված (ասում են` հանգստի են մեկնել, չնայած իրականում հեռուստադիտողների նյարդերն են հանգստանում նրանցից) վերջին մեկ-երկու գալա-համերգների մթնոլորտը, շատերի կարծիքով, միանգամայն ուրիշ է` ավելի առողջ և անբռնազբոս: Փոխարինող հաղորդավար Գրիգոր Աղախանյանը, թերևս, Ավետ Բարսեղյանից պակաս ճարտասան ու խոսքաշեն չէ, բայց այդ հատկությունը, ի տարբերություն վերջինի, նրան հեռուն չի տանում, միշտ որոշակի սահմանների մեջ է պահում:

Անշուշտ` ազգիս դժբախտությունը Ավետը կամ Լևոնը չեն: Բայց դժբախտություն է, երբ մարդն իր տեղում չէ` լինի երկրի նախագահ, պատգամավոր, շոումեն, թե հասարակ պատշար: Դժբախտություն է, երբ անհատը, ում կարևոր գործ են վստահել, կորցնում է ոչ միայն չափի և պատասխանատվության զգացումը, այլև պարզ ինքնատիրապետումը: Ինչպես նկարագրված զույգի պարագայում է:

Անկախության տարիներին մեզանում աննկատ խմորվեց երիտասարդ կարիերիստների մի տեսակ, որոնց թվում է, թե իրենք աշխարհ է եկել ուրիշներին ուսուցանելու, կառավարելու հատուկ առաքելությամբ, հետևաբար իրենց ամեն ինչ թույլատրելի է. կարող են «սրտի բխանքն» արտահայտել` ինչպես ցանկանան, ուզած մարդուն նվաստացնել կամ այպանել` երբ և որտեղ պատահի: Նրանք իրենց քանքարավոր պոետ են երևակայում, փիլիսոփա, քաղաքական գործիչ, երգահան, բիզնեսմեն… մի խոսքով` փող, իշխանություն և փառք խոստացող ամեն ինչ: Այդ տեսակին հարողները, որպես կանոն, չեն ճանաչում իրենց չափը, ինքնագոհ են, անզուսպ, հավակնոտ ու սնափառ:

Չի կարելի հաստատապես պնդել, թե Ավետն ու Լևոնը հենց այդ տեսակից են, բայցև անհնար է հակառակն ապացուցել: Ամեն դեպքում ակներև է, որ սույն պարոնայք կարող են լավագույն դեպքում պարզապես ունկնդրել, վայելել ժողովրդական երգը, բայց նրա հետ որևէ կարգավիճակում մասնագիտորեն առնչվել` հազիվ թե: Ժողովրդական երգը նվիրական զգացմունքների մի յուրահատուկ խառնարան է, նրանով պետք է զբաղվեն իսկակա´ն նվիրյալները:

ՌԱՀՀԿ խմբագիր Գևորգ Լալայան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում