Իրանական Asriran գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը եվրոպական երկու երկրների միջոցով գաղտնի առաջարկ է արել Իրանին՝ սեփական ռազմաբազաների անվտանգության դիմաց: Այս մասին հայտնել է իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» թերթը:
Վերջինիս տվյալներով՝ ԱՄՆ-ը խոստացել է չաջակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը՝ սեփական ռազմաբազաների անվտանգության երաշխիքների դիմաց: Դրանով իսկ ԱՄՆ-ը հուսով է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսման դեպքում Իրանն ամերիկյան ռազմանավերը չի դիտարկի որպես պոտենցիալ թիրախ:
Ամերիկյան ուղերձում նշված է, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի մտադրությանը: Իսրայելական լրատվամիջոցը դա բացատրում է նրանով, որ Իրանի վրա Իսրայելի հանկարծակի հարձակման դեպքում ԱՄՆ-ը ապահովագրած կլինի Պարսից ծոցում ունեցած ռազմաբազաները:







































