Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«27»-ը «մարսելուց» հետո ՀՀ իշխանությունները սկսեցին գործել մաֆիոզ սկզբունքներով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:


-Պարոն Գևորգյան, այսօր շատերը ներկայիս Հայաստանը համեմատում են Խորհրդային Հայաստանի հետ, որտեղ հասարակությունը դժգոհ էր տիրող բարքերից, բայց հեռուստատեսությունը ցույց էր տալիս բոլորովին այլ իրականություն: Երբ 1988-ին սկսվեց Հայոց Համազգային Շարժումը, Դուք  եղել եք Շարժման առանցքային դեմքերից մեկը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 2008թ. ՀՀ Նախագահի կեղծված և բռնություններով ուղեկցված ընտրություններից հետո սկիզբ առավ Համաժողովրդական շարժումը, որն իր առաջնահերթ նպատակ է հռչակել Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելը և օրինական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Ի՞նչ նմանություններ եք տեսնում 88-ի և 2008-ի Շարժումների միջև:


-88-ը մեր ժողովրդի կյանքում ամենապայծառ պահերից մեկն է: Դա  ազատություն, անկախություն ձեռք բերելուն ուղղված մի պոռթկում էր: Հիշու՞մ եք, թե մարդիկ այն ժամանակ ինչպես էին իրար սիրում, հարգում: Մարդիկ հավատով մնում էին գիշերները Ազատության հրապարակում: Դրանից հետո ծանր օրեր ապրեց մեր ժողովուրդը, քանի որ 1998 թ. իշխանության բռնազավթումից հետո հավատը կորսվեց: Չարաշահելով Լեռնային Ղարաբաղի հարցը` Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի պարտության հիմքը դրեց: Նրան շրջապատեցին այն մարդիկ, որոնք ակնկալում էին տեղ ունենալ իշխանության մեջ: Մարդիկ կային, օրինակ` Վազգեն Մանուկյանը, որոնք լավ էլ հասկանում էին, որ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը չարաշահում է Ղարաբաղի հարցը: Ստեղծվեց և ամբողջ թափով աշխատեց այն համակարգը, որը ոտնահարում է ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը: Պատահական չէ, որ, երբ  Լևոն Տեր-Պետրոսյանը  2007 թ. վերադարձավ քաղաքականություն, այդ համակարգն անվանեց մոնղոլ-թաթարական, որի հիմքում էլ ընկած է մաֆիոզ-կլանային սկզբունքը: Ստեղծվեց այսպես կոչված մի «վերնախավ», որն էլ հանցակցության,  մաֆիոզ-կլանային սկզբունքներով ոտնահարում է ժողովրդի արժանապատվությունը: Այդ համակարգի մեջ էր մտնում նաև կեղծ ընդդիմությունը, որը հենց 2003թ. ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ էական հարված հասցրեց իրական ընդդիմությանը` Հայաստանի ժողովրդական և «Հանրապետություն» կուսակցություններին: Քոչարյանական իշխանությունը սկսեց ամրապնդվել 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ իշխանությունն իր շուրջը հավաքեց չկայացած մարդկանց, արկածախնդիրների: Եվ նրանք, որոնք 88-ին չէին պայքարել իրապես անկեղծ մղումներով, մաս կազմեցին Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը:


-Ըստ Ձեզ` ինչու՞ 88-ի վերելքը տեսած հասարակության մեջ ազատական գաղափարները հետագա տարիներին  նահանջ ապրեցին: Հայաստանի առաջին իշխանությունները մեղք չունե՞ն այդ հարցում, որ չկարողացան ազատական գաղափարները տարածել հասարակության մեջ:


-Մեր իշխանությունն էլ ժամանակին սխալներ գործեց: Պետք է, սակայն, հաշվի առնել օբյեկտիվ իրավիճակը: Փլուզվել էր մի ամբողջ կայսրություն: Փոխարենը պետք է ստեղծվեր անկախ պետականություն, անցում էր կատարվում սոցիալիզմից դեպի կապիտալիզմ: Այդ ժամանակ կար փորձի պակաս: Ի՞նչ բեռով էինք մենք սկսել Շարժումը: Պահպանվել էր «հոմոսովետիկուսի» տեսակը, մնացել էր անազատության, իշխանությանը ենթարկվելու նստվածքը: Եվ երբ քաղաքական վերնախավը ի չարս է գործադրում իր լծակները, չի մտածում ժողովրդի մասին, գործում է կլանային մտածողությամբ, այդ արատավոր երևույթները խորանում են: «27»-ը «մարսելուց» հետո իշխանությունները սկսեցին բացահայտ գործել այդ մաֆիոզ սկզբունքներով: Հաշվի առնենք, որ արտագաղթի չափերը մեծացան, խորացավ հուսահատությունը:


-Հայաստանում շատ ներքաղաքական գործընթացներ պայմանավորված են Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներով:


-Դա մեր մեծագույն ցավն է: Մեր անկախ պետականության բաղադրիչը հասել է զրոյական մակարդակի, որովհետև իրենք իշխանությունը պահելու համար ամեն ինչ աստիճանաբար զիջեցին ռուսներին: Բազմաթիվ ձեռնարկություններ իշխանությունները պարզապես նվիրեցին Ռուսաստանին: Այսինքն` մեր իշխանությունները ռուսական վերնախավի սատրապն են:


-Բայց վերջին երկու տասնամյակում Հայաստանում մեծացել է մի սերունդ, որը նույնիսկ ռուսերենին բավարար չափով չի տիրապետում: Նրանք այսօր ավելի շատ հաղորդակից են եվրոպական արժեքներին, տիրապետում են եվրոպական լեզուներին: Պարադոքս չէ՞, որ շարունակում ենք պահպանել մեր կախյալ վիճակը Ռուսաստանից:


-Ցավն այն է, որ պետության խնդիրները մեր հասարակությունը չի լուծում, այլ լուծում է այն վերնախավը, որը իշխանությունը պահելու իր ճղճիմ խնդիրն է լուծում: Նրանք նույնիսկ ռուսամետ  չեն կամ գաղափարներով չեն նվիրված Ռուսաստանին: Կա իշխանությունը պահելու խնդիր, և միայն այդ հանգամանքն է ստիպում ամեն ինչ նվիրել Ռուսաստանին: Մինչ հոկտեմբերի 27-ը սպանվեցին գեներելներ, գլխավոր դատախազն իր աշխատասենյակում, իսկ հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պարզապես կառչեցին իշխանությունից, որովհետև դա էր իրենց միակ ելքը: Նրանք վարվեցին ճիշտ այնպես, ինչպես գնդակահարության պատի տակ կանգնած մարդն է ելք որոնում:  Երբ հետահայաց նայում ենք, այդ ամենը մի ամբողջ մարդասպան կլանի գործունեության հետևանք է: Այդ ճանապարհին նրանք ոտնատակ տվեցին բոլոր բարոյական և ազգային արժեքները: Հիմա տեսեք, «շոու» են սարքում` «մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսներով, որպեսզի զբաղեցնեն ժողովրդին: Եվ ամոթ է, որ մեր ժողովուրդն ուշ է սկսում արթնանալ և այս ամենը գիտակցել:


-Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը, այլևս կորցնելու բան չունենալով, կարող է մի օր թքել թե՛ Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա:


-Շատ հնարավոր է: Բայց հենց Հայ ազգային կոնգրեսը մտավախություն ունի, որ կարող է այդ կերպ քաոսային իրավիճակ ստեղծվել: Մեր պետական լծակները դրսում են, և, Աստված մի արասցե, որ քաոսային իրավիճակ ստեղծվի: Սակայն եթե նույնիսկ Ռուսաստանը կամ մյուս գերտերությունները տեսնեն, որ կա այս իշխանություններին չընդունող ժողովուրդ, համոզվի, որ այդ ժողովուրդը վճռական է տրամադրված, իսկ ընդդիմության առաջնորդն էլ լուրջ և վճռական մարդ է, ապա չեն սատարի այս իշխանություններին: Մեզ համար գերխնդիրը իշխանափոխությունը չէ, այլ` Հայաստանը կործանումից փրկելը, որը, ցավոք, շատերը չեն գիտակցում: Ես չեմ կարծում, որ ռուսներն են մեղավոր, որ Հայաստանի իշխանություններն իրենց նվիրում են գործարաններ, կառավարման լծակներն են հանձնում նրանց: Սակայն եթե Ռուսաստանը տեսնի, որ մեր ժողովուրդը մերժում է այս իշխանություններին, ապա չի դիմի արկածախնդրության: Մենք պետք է պարտադրենք մեր կամքը և փորձենք լուծել մեր խնդիրները: Կարծում եմ, որ վերջին երեք տարիների ընթացքում ստեղծվել է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որն աշխատում է հասարակության հետ: Տեսեք, նույնիսկ սոցիալական հարցերն են այսօր քաղաքականացվում:


-Դուք խոսեցիք «հոմոսովետիկուս» տեսակից: Անկախությունից քսան տարի անց էլ մեր պետական կառավարման համակարգում, քաղաքականության մեջ, մտավորականության շարքերում տեսակարար մեծ կշիռ են կազմում երբեմնի կոմսոմոլները: Ձեզ չի՞ մտահոգում, որ նրանք վերարտադրվում են բոլոր իշխանությունների օրոք:


-Ժողովուրդը տեսավ, ճանաչեց նրանց և մերժեց: Իմ հույսը մնում է այն, որ ժողովուրդը արթնացել է այս տարիների ընթացքում, չի կորցնի իր զգոնությունը և թույլ չի տա, որ նրանք հետագայում մնան իշխանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում