Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

8 հայուհիներին ԱՄԷ-ում պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունն ավարտվում է

8 աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դռնփակ դատավարությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր անորոշ ժամանակով հետաձգվել է, ինչը պայմանավորված է դատավարությունը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի հոր մահվամբ:

Ամբաստանյալ Հասմիկ Առաքելյանի պաշտպան Կարեն Քամալյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դատարանը արդեն ավարտել է տուժողների հարցաքննման փուլը և հարցաքննում է գործով վկաներին: Հիմնավորվո՞ւմ է դատարանում ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ` ամբաստանյալի պաշտպանն առայժմ չցանկացավ ասել, սակայն նշեց, որ երկարատև դատավարությունն արդեն մոտենում է ավարտին:
Նշենք, որ քանի դեռ նիստերը վերաբերում են տուժողների անձնական կյանքին, դատական նիստերը կանցկացվեն դռնփակ:

Հիշեցնենք, որ Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով՝ նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ։ Իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները։

Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանը և Հասմիկ Առաքելյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 132.2 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ամբաստանյալներ Ծովիկ Ավետիսյանը և Վահան Ավետիսյանը մեղադրվում են քր. օր 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ամբաստանյալներ Վահագն Ավետիսյանը և Մարիամ Սարգսյանը մեղադրվում են քր.օր 132 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ամբաստանյալներ Արմեն Վասիլյանը և Հեղուշ Վասիլյանը մեղադրվում են քր. օր 132.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում