Ինդոնեզիայում մոտ 400 փրկարար արդեն երկրորդ օրն է՝ փնտրում են Կալիմատան կղզու ինդոնեզական հատվածի ջունգլիներում ուրբաթ օրը կորած ինքնաթիռը: Detik.com կայքի փոխանցմամբ` ինքնաթիռում եղել է չորս մարդ, ներառյալ երկրախուզական ընկերության ղեկավարը:
Piper Navajo PA-31 ինքնաթիռը ուրբաթ օրը թռել էր Սամարինդա քաղաքից: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր թռիչքից 13 րոպե անց: Ռադարների էկրանից անհետանալուց առաջ ինքնաթիռը 3000 մ բարձրությունից իջել է 500 մետրի: Ինթնաթիռում բացի օդաչուից՝ եղել են երկու ինդոնեզացիներ և Ավստրալիայի քաղաքացի, Elliott Geophysics ընկերության ղեկավար Փիթեր Ջոն Էլիոթը:
Օդային գործողություններին մասնակցում է 4 ուղղաթիռ:
«Որոնողափրկարարական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ կգտնվի ինքնաթիռը»,-նշել է ոստիկանության ղեկավարի տեղակալ Ռուսլի Նասուտիոնը:








































