Ադրբեջանի փոխվարչապետ Շարիֆովի փոխանցմամբ, այս պահին աշխատանքներ են ընթանում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցելու համար, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան: Նոր երկաթուղին շահագործման կհանձնվի 2012թ., իսկ 2013թ.` նաեւ Բոսֆորի նեղուցի հատակով անցնող երկաթուղային թունելը, որը Ասիան Եվրոպային երկաթգծով կապելու հնարավորություն կտա: