Բաքվում գտնվող Իրանի կապի նախարար Ռզա Թագիպուրը հայտարարել է, որ Իրանը կաջակցի Ադրբեջանին արագ ինտերնետ ունենալու հարցում, տեղեկացնում է 1news.az լրատվականը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի միջոցով առկա թրաֆիքը Իրանում ինտերնետի արագությունը կրկնակի արագացրել է:
Նախարարը նաև կարծում է, որ Իրանը կարող է Ադրբեջանին տրամադրել էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև ինտերնետային առևտրի և դիստանցիոն կրթության ոլորտներում իր փորձը: