Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հանրահայտ Goal.com կայքի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է 2011/12թթ մրցաշրջանի լավագույն խաղացող։
Հարցմանը մասնակցել են կայքի աշխատակիցները։ Ռոնալդուն Goal.com-ի անցկացրած հարցման արդյունքում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ։
«Ես հպարտ եմ, որ հաղթող եմ ճանաչվել։ Առանց խաղընկերներիս օգնության նման հաջողությունների չէի հասնի։ Գլխավոր նպատակս շարունակում է մնալ թիմային հաջողությունը։ Ես ցանկանում եմ հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում եմ։ Այդ ամենի համար պետք է շատ աշխատել ու համեստություն դրսևորել։
Վստահ եմ, որ թիմում, որտեղ տիրում է նման մթնոլորտ և առկա է նման փոխըմբռնում, դժվարությունները հաղթահարելի են»,- հայտարարել է Ռոնալդուն։



































