Saturday, 11 07 2026
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ

Curiosity մարսագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի Գեյլա խառնարանի մոտ

Curiosity մարսագնաց գիտական լաբորատորիան 8 ամիս տևած թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի Գեյլա խառնարանի շրջանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով ամերիկյան NASA տիեզերական գործակալությանը:

«Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում NASA-ում աշխատող բոլոր կանանց ու տղամարդկանց, որոնք այս նվաճումն իրականացրին»,- գրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ի իր էջում:

Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում տեղակայված Թռիչքների ղեկավարման կենտրոնի մասնագետները ուրախության ճիչերով են ազդարարել մարսագնացի բարեհաջող վայրէջքը: Մարսագնացի ծառայողական տեսախցիկն արդեն երկու լուսանկար է արել Կարմիր մոլորակում: Լուսանկարներում երևում են ապարատի անիվը և ստվերը:

Ներկայումս գիտական լաբորատորիան «Մարս-Օդիսեյ» ուղեծրային ապարատի օգնությամբ հաղորդում է հեռաչափական տեղեկություն, ինչպես նաև առաջին տվյալները եղանակի ու ջերմաստիճանի մասին:

Ամենավտանգավոր պահն արդեն անցալում է: Վայրէջքը նոր տեխնոլոգիայի՝ «երկնային վերամբարձ կռունկի» օգնությամբ, բարեհաջող իրականացվել է:

Այժմ Curiosity-ն ամենամեծ և ամենաբբարդ գիտանական ապարատն է Մարսի մակերևույթի վրա: Այն կշռում է 899 կգ (Spirit –ն ու Opportunity-ն կշռել են 170-ական կգ):Նրանում գտնվում են 75 կգ ընդհանուր քաշով գիտական շուրջ 10-ը սարքավորումները, որոնք թույլ կտան իրականացնել երկրաբանական և երկրաքիմիական հետազոտություններ, կուսումնասիրեն մոլորակի կլիման, ջուր, ջրի հետքեր և օրգանական նյութեր կփնտրեն:

Curiosity-ն կարող է նոր երկարակյաց մարսագնաց դառնալ: Նրա էներգիայի աղբյուրը ոչ թե արևային մարտկոցներն են, այլ ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորը:Այդ «միջուկային մարտկոցը» կարող է մարսագնացին էներգիայով ապահովել 14 տարի: Այն անկախ կդարձնի լաբորատորիայի աշխատանքը տարվա ժամանակից ու եղանակից:

Curiosity-ն իր ուղևորությունը սկսել է 2011-ի նոյեմբերի 26-ին: Այդ պահին Երկրի և Մարսի միջև հեռավորությունը եղել է 204 միլիոն կիլոմետր: Ապարատը հաղթահարել է 567 կմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում