Ամերիկացի հանրահայտ լողորդ Մայքլ Ֆելփսը հայտնել է 400 մ մրցատարածությունում իր անհաջող ելույթի պատճառները: Ինչպես արդեն հայտնի է, ամերիկացին եզրափակիչ է անցել 8-րդ արդյունքով, իսկ հաղթանակ է տոնել կրկին ամերիկացի Ռայան Լոխտեն:
«Առաջին կեսում ամեն ինչ կարգին էր: Սակայն հետո չեմ կարող ասել, թե ինչ տեղի ունեցավ: Հակառակորդներս պարզապես առաջ անցան ինձնից: Ինչ խոսք, նրանք ավելի լավ էին լողում և ավելի ճիշտ տակտիկա էին նախատեսել: Մրցակիցներս ավելի լավ էին նախապատրաստվել: Այդ պատճառով էլ նրանք մեդալակիրներ կդառնան»,- ամերիկյան մամուլը մեջբերում է հանրահայտ Ֆելփսի խոսքերը: