Հուլիսի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Իշխան Միրզոյանը, որը 2011 թ. ապրիլի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՆ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 158 հոդվածի 2-րդ մասի (գողություն) մեղադրանքով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ի. Միրզոյանը ձերբակալված է: