Sunday, 16 06 2024
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է

Գիտություն-տնտեսություն կապերն ամրապնդվեցին նոր համաձայնագրով

Հուլիսի 27-ին «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն, «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն» ստեղծելու մասին:
Համաձայնագիրը կնքեցին ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ պարոն Ս. Հարությունյանը, և «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա»-ի նախագահ պարոն Մ. Աբովյանը: Կոմիտեի նախագահը ողջունեց այս նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ –ում տնտեսության զարգացմանը, գիտնականների տնտեսական հատվածի ինտեգրմանը, գիտական ծրագրերի առևտրայնացման խնդիրների լուծմանը:

Համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվում են կենտրոնացնել իրենց հնարավորությունները և ստեղծել կենտրոն, որի նպատակն է նպաստել ՀՀ-ում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը, գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը և ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրի համաձայն Գիտության պետական կոմիտեն պարտավորվում է աջակցել գիտական արդյունքների առևտրայնացմանը, տնտեսության մեջ ներդրմանը, խթանել ՀՀ գիտական կազմակերպությունների, գիտական աշխատողների խմբերի և գիտական աշխատողների կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական ծրագրերը:

Համաձայնագրի մյուս կողմերը պարտավորվում են կազմակերպել կենտրոնին ներկայացված ծրագրերի փորձաքննությունների ընդհանուր գործընթացը, ծրագրերի տեխնիկական իրագործելիության փորձաքննությունը, հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար գործնական այցեր և տեղական համապատասխան կազմակերպությունների հետ հանդիպումներ, տեղեկատվություն տրամադրել գործարար շրջանակներին առկա տեխնոլոգիաների, տեխնոլոգիական լուծումների, նորարարական առաջարկների և բիզնես նախագծերի մասին, խորհրդատվություն տրամադրել մտավոր սեփականության, գիտատեխնիկական մշակումների արտոնագրման և այլ իրավական հարցերի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում