Իսրայելական TechIT-ն տեղադրել է լուսանկար, որն ամենայն հավանականությամբ կներառվի Windows 8 օպերացիոն համակարգի պաստառի վերջնական տարբերակում:
Պաստառում կապույտ երկնքի ֆոնի վրա պատկերված է երիցուկ: Այս մասին հայտնում է The Vege լրատվամիջոցը` հղում կատարելով սեփական հավաստի աղբյուրներին:
Microsoft-ը ներկայացրել էր Windows 8-ի պաստառների երեք տարբերակ. սեպտեմբերյան Developer Prieview –ի համար պաստառ է ծառայել աբստրակտ նկարը` երկնագույն երանգներով, փետրվարյան Consumer Preview տարբերակի համար ներկայացվել է ձկան պատկերով պաստառ, իսկ մայիսյան Release Preview-ի համար առաջարկվող պաստառի վրա պատկերված էր կակաչների դաշտ:
Windows 8 –ի` տարածման համար պատրաստ պաստառի տարբերակը կթողարկվի օգոստոսի սկզբին:












































