Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Վահե Ավետյանի հայրը ցուցմունք է տվել

Hetq.am-ի փոխանցմամբ՝ երեկ վարույթն իրականացնող մարմնի` քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանն իր մոտ է հրավիրել «Հարսնաքարում» դաժանորեն ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանին` տուժողի իրավահաջորդ ճանաչելու նպատակով:

Դրան նախորդել էր նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից հուլիսի 11-ին իրենց վստահորդի անունից ներկայացված դիմումը, որով նրանք խնդրել են վարույթն իրականացնող մարմնին ճանաչել Գ. Ավետյանին որպես տուժողի իրավահաջորդ:

Այդ հարցին արագ լուծում տալու փոխարեն քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանը և նրա վերադասը կապվել էին փաստաբանների հետ և պահանջել, որպեսզի դիմում ներկայացվի անձամբ Գ. Ավետյանի կողմից` ասելով, որ լիազորված ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը բավարար հիմք չէ:

Այդ ընթացքում փաստաբանները բողոքարկել էին վարույթն իրականացնող մարմնի գործողությունները ՀՀ գլխավոր դատախազություն, և ահա երեկ, Գառնիկ Ավետյանի` որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու ցանկությանը ուղիղ երկու շաբաթ հստակորեն իրազեկ լինելուց հետո միայն, քննչական խմբի ղեկավարն իր մոտ էր հրավիրել նրան` այդ գործողությունը վերջապես իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրել է փաստաբան Լուսինե Հակոբյանը, հրավիրելուց հետո անգամ տուժողի հայրը և փաստաբանները ՀՀ քննչական գլխավոր վարչության մուտքի մոտ ստիպված են եղել սպասել, քանի որ քննիչը չի պատասխանել ոչ փաստաբանի և ոչ էլ Գառնիկ Ավետյանի զանգերին:

Դրանից հետո էլ նրան թույլ չի տրվել բարձրանալ փաստաբանների հետ, և փաստաբանները հրավիրվել են այն բանից հետո միայն, երբ քննիչը մոտ երկու ժամանոց«բացատրական աշխատանք» է տարել տուժողի հոր հետ` նրա մոտ բարձրացնելով իր փաստաբանների կոմպետենտության հետ կապված հարցեր և անգամ համոզելով նրան հետաձգել ցուցմունք տալը` պատճառաբանելով, որ նա համապատասխան հոգեբանական վիճակում չէ:

Փաստաբանները վերջապես հրավիրվել են, քանի որ իրենց վստահորդը պնդել է, որ ցանկանում է,, որ իր ներկայացուցիչները ներգրավվեն արագ և որ ինքը պատրաստ է անմիջապես ցուցմունք տալ:

Գառնիկ Ավետյանը երեկ ուշ երեկոյան տվել է իր ցուցմունքը` փաստաբանների ներկայությամբ:

Լուսինե Հակոբյանը նշել է, որ «Հարսնաքարի» գործով քննչական խմբի գործողությունները ամենայն աչալրջությամբ «վերահսկում» են Վահագն Հարությունյանի կողմից, որը մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում