Wednesday, 10 06 2026
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի

Պետք է ամեն ինչ անել, որ ինձ նման մարդիկ ականջի ծայրով չմտածեն արտագաղթի մասին (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդման հյուրն է երգիչ, կոմպոզիտոր Արսեն Գրիգորյանը:

– Արսեն, բազմիցս խոսել ենք շոու-բիզնեսի լճացման մասին, որպես երգիչ, կոմպոզիտոր`այս ընթացքում ո՞ր պրոյեկտներն եք հաջողված համարում, որո՞նք են, ըստ Ձեզ, ինքնատիպ, որո՞նք կառանձնացնեք:

– Ինձ համար հաջողված նախագիծ էր «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչը», որը հնարավորություն տվեց երիտասարդությանն ազգային երաժշտությանն ավելի շատ անդրադառնալ, հրաշալի երգիչներ է տվել այդ նախագիծը, «Հայ սուպերսթարը» նույնպես հաջողված նախագիծ է, բայց էլի կլինեն լավ նախագծեր, այս պահին չեմ կարողանում մտաբերել:

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում հետագայում այդ պրոյեկտներից  դուրս եկած երգիչների ստվերում մնալը:

Պրոֆեսիոնալ պրոդյուսերության հետ կապված աշխատանքներով է պայմանավորված: Այսինքն՝ մարդիկ, որոնք այդ քայլին գնացել են, այդքան փուլեր հաղթել են, պետք է կրակը չմարեն, ընդհակառակը, պետք է այդ կայծն ավելացնել, որ երգիչը վերջնականապես մտնի մարդկանց սրտերը, և միշտ նրան լսելու ցանկություն ունենան:

– Ժամանակակից պրոդյուսերությունը Հայաստանում ի՞նչ վիճակում է: Բազմիցս հնչել է, որ չկան համապատասխան մասնագետներ:

– Հայաստանում «պրոդյուսեր» ասելով հասկանում են ինչ-որ երգչի պրոդյուսեր, մինչդեռ աշխարհում produce բառը բոլորովին այլ բան է նշանակում. կա երաժշտական պրոդյուսեր, որ միայն երաժշտությամբ է զբաղվում, կա   հովանավոր, որին մերոնք, չգիտես ինչու, անվանում են սպոնսր, կա պրոդյուսեր, որ զբաղվում է յուրաքանչյուր ադմինիստրատիվ հարցերով և ինքն է որոշում՝ որտեղ իր երգիչը լինի-չլինի և  ինչպե՞ս մատուցի իր երգչին ամենաթանկ ձևով: Մեզ մոտ կա պրոդյուսերական դպրոց, լավ պրոդյուսերներ ունենք, որոնք փայլուն աշխատանք են տարել իրենց երգիչների վրա, և հիմա այդ երգիչները փայլում են, պարզապես նույն մարդը չի կարող լինել և՛ հովանավորող, և՛ պրոդյուսեր, և՛ երաժշտական պրոդյուսեր, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Հիմա տեսնում եմ այս միտումը. արդեն կան մարդիկ, որոնք երգչի կոնկրետ երաժշտական պրոդյուսերությամբ են զբաղվում: Այսինքն՝ պետք է լինել լավատես և տեսնել, որ աճ կա, բայց…

– Բայց դաշտը փոքր է, ռեալիզացնելու հնարավորությունը՝ քի՞չ:

– Դաշտի փոքրության խնդիրը չէ: Պետք չէ ընդհանրապես խոսել էստրադայի մասին, քանի որ այս մարդիկ չեն լսում այդ երաժշտությունը: Ես չեմ ասելու, որ ռաբիսը վատն է, էստրադան լավն է, դասականը ավելի լավն է: Ամեն ինչի մեջ էլ կա և՛ լավը, և՛ վատը:

– Ուզում եք ասել՝ մեր հասարակությունը էստրադա չի՞ լսում:

– Բնականաբար լսում է, բայց այն, ինչ կար սրանից տասը տարի առաջ, այսօր չկա: Ես խնդրում եմ, որևէ մեկը սա չփորձի կապել սերնդափոխության  հետ: Միշտ պետք է լինի սերնդափոխություն, բայց այսօր եկեք համաձայնենք, որ մակարդակն ընդհանուր երաժշտական մենթալիտետի հետ կապված ավելի ցածր է, քան նախկինում, իսկ սա վատի մասին է խոսում, չէ՞ որ գնալով ավելի առաջ պետք է գնալ, ոչ թե հետ: Սա պայմանավորված է լճացմամբ, բոլորին ծանոթ և ծեծված է այս թեման, լճացումը կապված է հեռուստատեսություն, բեմ, ռադիոկայաններ ազատ մուտք գործելով:

Ինձ մոտ երբեք չի եղել երաժշտական դեպրեսիա, վերջին շրջանում մի քանի անգամ դա եկել-անցել է, քանի որ հիմա այնպիսի պահ է եկել, որ չգիտես ինչ տաս: Ինչքան ես եմ հասկանում երաժշտությունից, ինչքան իմ ականջն է այս տարիներին հասցրել զարգանալ համաշխարհային երաժշտության մեջ, իմ կարծիքով՝ ես ունեմ թանկ երգեր, գեղեցիկ երաժշտություններ, հրաշալի տեքստեր, տասը տարի է տարբեր համակարգիչներիս փոխվելու հետ տարբեր համակարգիչների մեջ են, այս վերջերս չդիմացա, սկսեցի դրանցից չորսը սարքել:

– Չե՞ն ուզում լինել ինքնատիպ:

– Ինքս ինձ վրա օրինակ բերեմ, որ որևէ մեկին չվիրավորեմ. հանդիսատեսը շատ սիրում է իմ «Մնա», «Ափսոս» երգերը, բայց իմ հոգու խորքում «Մնա»-ի, «Ափսոս»-ի տեղը այլ երգեր կուզենայի անել, ես ավելի մեծ գործեր ունեմ, որ դրանք կուզեի հնչեին: Ուղղակի հասկանում ես, որ սա մի փոքր մասսայի համար է, որը սիրով նստում է հեռուստացույցի առջև և լսում է քեզ:

– Այսինքն՝ այս տասը տարիների ընթացքում հեռուստատեսությունը կարողացա՞վ ազդել հեռուստադիտողի ճաշակի վրա, ճաշակ թելադրել:

– Ոչ մի երգիչ այդքան զորեղ չէ, որքան ինչ-որ մի հեռուստաալիք, որը մարդկանց երաժշտություն է մատուցում: Ինձ համար երաժշտությունը բիզնես չէ, ես վատ բիզնեսմեն կլինեի,  անգամ փողն եմ վատ հաշվում, սա իմ հոգևորն է, ես ինձ այլ բանում չեմ պատկերացնում: Եթե մի օր գա, որ ինձ ասեն, որ ես կյանքում չպետք է երգեմ, նվագեմ, հավասար է մեռնելուն: Ամբողջ կյանքում արել եմ այն, ինչ հոգևորն է պահանջել: 2002-ից եթե իմ հետևում կանգնած լիներ թիմ կոչվածը՝ պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր, ինձ կարող էին դնել ուրիշ ուղու վրա, ես հիմա երեք հարկանի տուն ունենայի, բայց ես էլի, փառք Աստծո, տուն ունեմ, բայց ես գնացել եմ իմ սրտի թելադրանքով, ես ցանկացել եմ երգել «Սերն է դա», ոչ թե երգեմ այսօրվա վատ 6/8-երից, իսկ 6/8 երգ գրելն ավելի բարդ է, ամեն ինչի մեջ կա և՛ լավը, և՛ վատը:

– Արսեն, վերջերս մտավորականների մի խումբ  դիմեց Սերժ Սարգսյանին՝ հեռուստաեթերի որակի փոփոխության հետ կապված: Կարծում եք՝ հնարավո՞ր է հարցը լուծում ստանա: Եվ արդյոք սա ա՞յն խնդիրն է, որով պետք է Սերժ Սարգսյանը զբաղվեր:

Սա շատ բարդ խնդիր է, ազգ է փչանում, բա դրանից վատ խնդի՞ր: Նայում ես՝ մարդիկ Անգլիայում ինչ համերգների են գնում, որ երգիչն ինչ հանդիսատես ունի, շշմում ես, ասում ես՝ լավ, ի՞նչ անենք: Բայց քանի որ մարդ պետք է լինի լավատես, իսկ ես լավատես մարդկանց թվին եմ պատկանում, իմ վատ կողը այն է, որ ես մշակութային մարդ եմ, կարող եմ ավելի շատ ազդվել ինչ-որ բանից, քան սովորական մեկը, այդ վերքը ինձ ավելի շատ է անդրադառնում, քան ինչ-որ մեկին: Պետք է լինել լավատես, կան երգիչներ, որոնք այլընտրանքային երաժշտություն են կարողանում մատուցել հանդիսատեսին, և ուրախանում ես, որ կարողանում են այդ մոնոտոնիզմից դուրս գալ:

Ինձ իմ ընկերները, ընտանիքը հաճախ ասում են՝ քեզ պետք է, որ խոսում ես, ճիշտ են ասում, բայց ևս մեկ անգամ կասեմ, որ պետք չէ Հանրային խորհրդին դիմել, պետք է կազմել նոր երաժշտական խորհուրդ, մենք փոքր երեխաներ ենք եղել, խորհրդային տարիներին այդ խորհուրդն է, եղել, այն ժամանակ ամեն մարդ չէր կարող հեռուստատեսություն մուտք գործել, պետք չէ դա դառնա խաղ ու պար, պետք չէ դրանով գումար աշխատեն: Ես շատ եմ ուզում գան այդ ժամանակները, և պարտադիր չէ՝ ես լինեմ այդ ցանկում, թող լինեն մարդիկ, ովքեր կարող են լավը և վատը տարբերել իրարից, պետք է հասկանալ՝ ինչ թողնել, ում թողնել եթեր:

– «Ի՞նչ անել» հարցի լուծումը շատերը արտագաղթի մեջ են տեսնում:

– Բոլորս որ գնանք, ինչ է լինելու, արտագաղթի մասին  կարող եմ ամեն օր մտածել, բայց ես ունեմ մի հիվանդություն, որի անունն է Հայաստան: Եվրոպայի ամենալավ երկրներում էլ որ լինում եմ, հինգ օրը լրանում է, ես ուզում եմ գալ Հայաստան: Շատ եմ սիրում իմ երկիրը, իմ քաղաքը, իմ տունը: Սիրում եմ, որ ոտքս դնում եմ գետնին ու գիտեմ, որ ես տերն եմ, իսկ մնացածը հյուրեր են երկրորդ, երրորդ, չորրորդ սորտի են, ես գերագույն հաճույք եմ ստանում դրանից:  Բայց պետք է ամեն ինչ արվի, որ ինձ նման մարդիկ չուզենան ականջի ծայրով անգամ մտածեն արտագաղթի մասին: Դա շատ վատ է լինելու մեզ համար:

Մենք ունենք տաղանդավոր մարդիկ, որոնք շուտվանից պրոդուկտ չեն տալիս, բայց կարող են տալ, բայց մտածում  են՝ լավ, ունե՞մ այդ  լավ հանդիսատեսը,  ախր այդ մարդիկ սիրով նստելու են հեռուստացույցի առաջ և ուրախանան:  Իսկ մի ապուշ երգ բարեկամների sms-ներով հայտնվելու է առաջին հորիզոնականներում, ինչ է նշանակում տասնյակ, փող աշխատեք այլ կերպ: Չի կարելի եթերում տեսնել առաջին տեղում այնպիսի մարդկանց, որոնք երգել չգիտեն:

Մեր երկրում ստիպված բաներ անելը միշտ նստած է եղել մեր մեջ, մենք ապրում ենք ուրիշների համար, մենք ամեն ինչ անում ենք դիմացինին դուր գալու համար, արա այնպես, ինչպես քեզ է դուր գալիս: Բայց արածովդ պետք է կարողանաս փող աշխատել, պետք է կարողանաս գումար աշխատել, որ պրոդուկտ տաս: Պետք է կարողանալ հասարակության երաժշտական մենթալիտետը այն աստիճանի հասցնել, որ չասեն, տղուս հարսանիքն է, տանեմ այս երգչին, քանի որ նրան ամբողջ օրը հեռուստատեսությամբ ցույց են տալիս, այլ ասեն՝ մեր երեխաների հարսանիքն է, Արսեն Գրիգորյանին տանենք, թող երգի «Սերն է դա», և թող մեր աղջիկը ամուսնու հետ պարի, ու վերևից ծաղիկներ թափվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում