Հունական կառավարության վարկատուների հետ բանակցությունները , կապված Աթենքի կողմից բյուջեի կրճատման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների իրականացման և նոր վարկերի տրամադրման վերաբերյալ, կշարունակվեն մինչև սեպտեմբեր:
Հունաստանը պայքարում է սնանկացման հեռանկարի դեմ` իրականացնելով կրճատման ծրագրերը ԵՄ-ի և ԱՄՀ-ի բազմամիլիարդավոր վարկերի դիմաց: Ծրագրի իրականացումը դադարեցվել էր երկրում քաղաքական անկայունության պատճառով: Հունիսի 17-ի ընտրություններից հետո ձևավորվել էր երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիոն կառավարություն, որը հայտարարել է, որ համաձայն է վարկատուների պայմանների հետ:
Հիմա հունական կառավարությունը բանակցություններ է վարում երեք վարկատուների` ԵՄ-ի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի հետ, հավելյալ 11,5 մլրդ եվրոյի կրճատման վերաբերյալ, որը երկիրը պարտավորվել էր ավելի շուտ ընդունել: Եթե վարկատուները դադարեցնեն ֆինանսավորումը, ապա փաստացի Հունաստանը ստիպված կլինի սեփական թղթադրամները տպել, որպեսզի վճարի իր պարտավորվածությունների համար:











































