Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի օլիմպիական հավաքականի հարձակվող Խուան Մատան ցանկանում է Օլիմպիական խաղերի եզրափակչի ուղեգիր ձեռք բերել:
Մատան, ով Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է «Եվրո-2012»-ի չեմպիոն, ցանկանում է եզրափակչում հանդիպել Բրազիլիայի ընտրանուն:
«Պարզապես անհավանական կլինի Օլիմպիական խաղերի եզրափակչում հանդիպել Բրազիլիայի ընտրանու հետ` հաշվի առնելով այդ թիմի ֆուտբոլիստների գերազանց մարզավիճակը: Չնայած ինձ համար սկզբունքային չէ, թե ով կլինի եզրափակչի մեր հակառակորդը, կարևորն այնտեղ հայտնվելն է»,- ասել է Մատան: