Հուլիսի 26-ին Google-ը հանդես եկավ հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Google Talk-ի (GTalk) ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման կենտրոնը անհասանելի է օգտատերերի համար:
GTalk-ի հետ կապված խնդիրներ է ունենում օգտատերերի մեծամասնությունը, ասվում է հաղորդագրության մեջ:
Google-ի ներկայացուցիչները խոստացել են մանրամասները ներկայացնել ավելի ուշ:
Բացի ակնթարթային հաղորդագրություններից՝ GTalk-ի միջոցով հնարավոր է իրականցնել նաև տեսազանգեր:






































