Գերմանական մամուլի հաղորդմամբ` Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հերքել է լուրերն այն մասին, որ իր ակումբը հետաքրքվում է Նայջել դե Յոնգի ծառայություններով:
«Գիտենք, որ դե Յոնգի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել «Բավարիա»-ին: Բանն այն է, որ մեզ չի հետաքրքրում այդ ֆուտբոլիստի տրանսֆերը»,- հայտարարել է նախկին հարձակվողը:
Հիշեցնենք, որ գերմանական գրանդն այժմ ցանկանում է ձեռք բերել լևերկուզենյան «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերի տրանսֆերը:








































