Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

ԱՄՆ-ի գործողություններն արտաքին քաղաքականության ոլորտում չեն տեղավորվում որևէ միջազգային իրավական շրջանակի մեջ։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, ինչ (Վաշինգտոնն) անում է արտաքին քաղաքականության ոլորտում, իհարկե, չի տեղավորվում որևէ միջազգային իրավական շրջանակի մեջ։ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփն անձամբ հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում միջազգային իրավունքի նորմերը, որ ինքն ունի իր սեփական բարոյականությունը և իր սեփական բնազդները», – ասել է նախարարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում պարբերականի հետ զրույցում։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Միացյալ Նահանգները միակն է, որը ճանաչել է ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառը լուծելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներգրավվածության հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նաև անհրաժեշտ է համարում ընդունել այն իրողությունները, որ ստեղծվել են տեղում Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված հանրաքվեների արդյունքներով։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության՝ ի տարբերություն մյուս արևմտյան երկրների։

Միևնույն ժամանակ Լավրովն ասել է, որ առայժմ չկան նշաններ, որ ԱՄՆ-ն նպատակադրված է ամրապնդել Ուկրաինայի հետ կապված մոտեցումներն արդեն Կիևի մասնակցությամբ և համոզել Եվրոպային չմիջամտել։

«Առայժմ չի երևում, որ ԱՄՆ-ն նպատակադրված է, որ այդ մոտեցումները, հատկապես մեր կողմից աջակցվողները, ամրագրվեն արդեն Ուկրաինայի մասնակցությամբ, և (ԱՄՆ-ն) համոզի Եվրոպային չմիջամտել», – նշել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում