Ճապոնական առաջատար ֆինանսական Nomura Holdings Group հոլդինգի գլխավոր տնօրեն Կենիչի Վատանաբեն կլքի իր պաշտոնը:
Ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքում, օգոստոսի 1-ից Nomura խմբի նոր ղեկավար կդառնա Կոձի Նագային, ով ներկայում հանդիսանում է Nomura Securities-ի ստորաբաժանումներից մեկի նախագահը:
Ինչպես նկատում է Agence France-Presse-ը, Nomura-ի ղեկավարության փոխոխությունը կապված է վերջին ինսայդերական սկանդալի հետ:
Մայիսին ֆինանսական կարգավորողները հայտնաբերել էին, որ դեռ 2010թ. Nomura-ն թույլ է տվել ներքին տեղեկության արտահոսք` կապված Inpex-ի, Mizuho Financial Group-ի ու Tokyo Electric Power Co-ի գործարքների հետ:
Nomura-ն, որը ներկայում աշխարհի ամենամեծ ֆինանսական կազմակերպություններից մեկն է, հրաժարվել է մեկնաբանություններից:







































