Monday, 08 06 2026
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՍԿ-ի համար միակն է ու անկրկնելին

Aravot.am-ը զրուցել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանի հետ:

Խորհրդարանական ընտրությունները ոչ որակական, ոչ փաստական իմաստով ոչինչ չփոխեցին Հայաստանի քաղաքական կյանքում: Այս համոզմանն է ՀԱՍԿ ղեկավար Մովսես Շահվերդյանը:

«Մենք ունենք խորհրդարան, որն իր որակով ավելի լավը չէ, քան նախորդը: Խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանեց իր քաղաքական մենաշնորհը, դեռ մի բան էլ ամրապնդեց: Եվ եթե զուգահեռ անցկացնենք, այսօր մենք ունենք մոտավորապես խորհրդային շրջանի Գերագույն սովետի նման մի խորհրդարան, որտեղ որոշակի տոկոսային հարաբերությամբ ներկայացված էին կոլտնտեսականները, գիտնականները, բանվորները, կուսակցականները, անկուսակցականները, եւ ստացվում էր մի միասնական, անխախտ դաշինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով. «Այսօր մենք խորհրդարանում ունենք մի անխախտ դաշինք: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ցավոք, որեւէ էական ազդեցություն չեն ունենալու այս խորհրդարանում: Այս խորհրդարանն էլ գործելու է կոճակների տրամաբանությամբ՝ դակելու են կառավարության ներկայացրած նախագծերը եւ եթե անգամ բոլոր ընդդիմադիրները միասին «դեմ» էլ քվեարկեն, միեւնույն է, որեւէ բան չեն փոխելու»:

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ առկա բոլոր խնդիրների լուծման միակ տարբերակը, ըստ մեր զրուցակցի, առաջիկա նախագահական ընտրություններն են, հետեւաբար, համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրությունները մեր ժողովրդի եւ հանրապետության համար որոշիչ են լինելու: Մովսես Շահվերդյանին զարմացնում է քաղաքական ուժերի պասիվությունը, երբ նախագահական ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել: Մինչդեռ, դեռեւս թեկնածուներն էլ հայտնի չեն: Անկախ խոսակցություններից, որեւէ քաղաքական ուժ կամ թեկնածու պաշտոնապես որեւէ բան չի հայտարարել: «Սա քաղաքական անոմալիա է, որը մեր քաղաքական դաշտի ոչ որակյալ լինելու արտահայտությունն է»,- ասել է ՀԱՍԿ նախագահը:

Նա գտնում է, որ քաղաքական ուժերը պետք է շտապեն այս ընտրություններն օգտագործել՝ հասարակության հետ բաց եւ գործնական խոսակցություն վարելու համար. «Ժողովրդի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը կարող են տալ միայն թեկնածուները եւ նրանց առաջադրող ուժերը: Մեր տեսանկյունից ցանկալի է, կարծում եմ, նաեւ քաղաքական անհրաժեշտություն է, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցեն մեր երկրի եւ նախկին երկու նախագահները, եւ գործող նախագահը, եւ այլ հնարավոր թեկնածուները՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի»: Միասնական թեկնածուի միֆին ՀԱՍԿ-ում չեն հավատում, չեն էլ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ասում են նաեւ, որ նախագահական ընտրություններում անակնկալներ չեն սպասվում: Իսկ դիտարկմանը՝ ի՞նչ է տալու թեկնածուների առատությունը, զրուցակիցը հակադարձել է. «Ինչ կատարվել է ՀՀ-ի անկախության շրջանում, կապված է ՀՀ երեք նախագահների հետ: Հասարակությունը կարիք ունի իրեն հուզող հարցերի պատասխանները հենց նրանցից ստանալու եւ կողմնորոշվելու՝ մեր հետագա ընթացքում իր տեղի եւ դերի մասով: Հստակ կտեսնենք՝ թե հասարակությունն ո՞ւմ հանդեպ եւ ինչպե՞ս է տրամադրված, բոլոր խոսակցություններն էլ կփակվեն: Ժողովրդի իրական տեսակետը կունենանք, ոչ թե ժողովրդի անունից հանդես եկող մի քանի թեկնածուների թիմակիցների: Թե Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը հանրությանն ասելիք ունեն»:

Հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱՍԿ-ում համարում են «սկզբունքի հարց՝ այս քաղաքական ու հասարակական խառնաշփոթին վերջ տալու համար»: Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ՀԱՍԿ-ի համար ո՞ր թեկնածուն է նախընտրելի: Ներկայացնելով իրենց կուսակցության ստեղծման նախապատմությունը, որպես հիմնավորում իրենց մոտեցումների՝ Մովսես Շահվերդյանը բուն հարցին պատասխանել է. «Որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, միանգամից ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք որեւէ հարաբերություն չունենք, ես երբեւէ որեւէ հանդիպում կամ քննարկում չեմ ունեցել իր հետ, բայց մեզ համար ընդունելի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը»: Իսկ թե ինչո՞ւ՝ Շահվերդյանը պարզաբանել է. «Երբ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մեր կուսակցության համագումարն առաջադրեց Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, մոտ 10-12 թեկնածուներ կային, ես իմ ելույթում շեշտեցի, որ մեզ համար երկու թեկնածուներ են ընդունելի՝ Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը ու հիմնավորեցի, մամուլում կա տպագրված: Այսօր էլ, այսքան տարի անց, ես նույն կարծիքին եմ: Եթե Կարեն Դեմիրճյանը կենդանի լիներ… բայց, այս պարագայում, մեզ համար դաշտում մնում է միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում