Monday, 15 06 2026
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Վարդան Մինասյանը հանդիպեց մարզերից ժամանած շուրջ 70 մարզիչների հետ. Սպորտ

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը Հայաստանում շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից մեկը: Առաջնորդվելով իր որդեգրած քաղաքականությամբ՝ ՀՖՖ-ն շարունակում է հետեւողականորեն իրականացնել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված գործնական քայլեր:

ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ մշակվել է մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների տեւական վերապատրաստման ծրագիր, որն իր մեջ ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ, որն իր ծրագրային հիմքով եւ մեթոդաբանությամբ մոտ է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների արտոնագրման համակարգին:

Այդ ծրագրի շրջանակներում այս օրերին Հանքավանի մարզաբազայում անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող շուրջ 70 մարզիչների հերթական դասընթացը, որը համակարգում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս դասընթացը կարեւորվում է նաեւ նրանով, որ մարզերում աշխատող մարզիչները հնարավորություն են ստանում առանց նյութական միջոցներ ծախսելու, ՀՖՖ-ի ֆինանսական աջակցությամբ կատարելագործել իրենց մարզչական գիտելիքները միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ դրանք տեղափոխել հեռավոր մարզեր:

Արդյունքում Հայաստանի մարզերում ֆուտբոլով զբաղվող հազարավոր երեխաներ ու պատանիներ ստանում են որակյալ ֆուտբոլային գիտելիքներ, անցկացնում են որակյալ մարզումներ` նախապատրաստվելով մեծ ֆուտբոլում հանդես գալուն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը զուգահեռ ՀՖՖ-ն կարեւորում է նաեւ ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, եւ ֆուտբոլային մթնոլորտի ու ֆուտբոլային իրադարձությունների տեղափոխումը Երեւանից մարզեր: Այս ծրագրի իրականացման շրջանակներում այսօր մարզերում կառուցվում են ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածքներ, Գյումրիում ընթանում է Շիրակի տարածաշրջանի ֆուտբոլային ակադեմիայի շինարարությունը, ժամանակակից մարզագույք է հատկացվում մարզերի ֆուտբոլային դպրոցներին, տեղերում իրականացվում են անընդհատ սեմինար պարապմունքներ եւ այլն:

Հատուկ դասընթացի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարզաբազայում հանդիպում ունեցավ մարզերից ժամանած շուրջ 70 մարզիչների հետ, մասնակցեց նրանց գործնական պարապմունքին: Մարզիչները բազմաթիվ հարցերի պարզաբանումներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչից` սկսած պատանի ֆուտբոլիստների սելեկցիայի խնդիրներից մինչեւ ձմեռային մարզադահլիճներում մարզումներ անցկացնելու մեթոդոլոգիաները: Վարդան Մինասյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի հանձնարարությամբ այս ծրագիրը լինելու է շարունակական եւ ընդգրկելու է ավելի մեծ շրջանակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում